Նիկոլ Փաշինյանի խաղաղության դարաշրջանի զոհերը. «Ժողովուրդ»
![]() 515 Չորեքշաբթի, 12 հունվարի, 2022 թ., 09:42 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ երեկոյան ադրբեջանական զինուժը վերսկսել էր ՀՀ սահմանի գնդակոծությունը: Սա ճիշտ համընկավ ՀԱՊԿ գագաթաժողովում Նիկոլ Փաշինյանի պահվածքին, դրան նախորդած զինյալների գործուղմանը Ղազախստան: Արդյոք երեկվա նախնական տվյալներով երկու զոհերը և նույնքան վիրավորները Ղազախստան ուղարկված խաղաղապահների գի՞նն էին: Թերթը տեղեկացել է, որ Նիկոլ Փաշինյանին իրավապահները և քաղաքական թիմը հանդիպման ժամանակ բացատրել են, որ երեկվա լարվածությունն ուղիղ առնչություն ունի Ղազախստան ուղարկված զորամիավորման հետ: ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը թերթի հետ զրույցում ասաց. «Առայժմ չեմ ցանկանում մեկնաբանություն տալ, հասկանանք՝ ինչպես իրադարձությունները կզարգանան, որից հետո նոր գնահատական կարող ենք տալ»: Իսկ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի դիմում նույն ՀԱՊԿ-ին օգնության խնդրանքով, քանի որ ՀՀ սահմանները գնդակոծվում են, անօդաչուներ են թռչում ՀՀ երկնքում: Կդիմեն արդյոք՝ հետաքրքրվեցինք իշխանական պատգամավորից, որը նաև ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է։ «Կարծում եմ՝ ոչ»,- կարճ պատասանեց Խաչատրյանը: Այսինքն՝ Հայաստանը ՀԱՊԿ-ին ծառայություն մատուցում է, բայց չի օգտվում նրանց ծառայությունից: Հիշեցնենք նաեւ, որ ՀՀ հակաօդային պաշտպանությունը Ռուսաստանի Դաշնության հետ կնքված «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջև համատեղ անվտանգության ապահովման նպատակով զորքերի (ուժերի) կիրառման համատեղ պլանավորման հարցերի մասին» համաձայնագրով գտնվում է նույն գոտում, եւ ՌԴ-ի հետ համատեղ պետք է Հայաստանի «օդը անվտանգ լինի»: Արդյոք կդիմի Նիկոլ Փաշինյանը ՌԴ-ին՝ ապավինելով մեր ռազմավարական դաշնակցի հակաօդային ռեսուրսներին, դեռ պարզ չէ. մեզ չհաջողվեց այլ տեսակետ լսել այս հարցի վերաբերյալ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
7903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
173Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
236Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
283Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
221Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
178Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
301Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
341Երեկ, 16:09
