«Մենք արհամարհեցինք պետականության իրատեսական նախագծերը, փոխարենը հրապուրվեցինք «վիրտուալ Հայաստանի» գաղափարով». Հակոբ Հակոբյան
![]() 275 Ուրբաթ, 14 հունվարի, 2022 թ., 20:12 ԱՀ ԱՆ կից միջգերատեսչական դատահոգեբուժական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տարածված տեսակետ կա, թե ռուս-թուրքական դաշինքն անխուսափելի էր, և ինչպիսի դիրքորոշում էլ հայերն ունենային, ռուսները, հանուն թուրքերի հետ դաշինք կնքելու, միևնույնն է, զոհաբերելու էին հայկական շահերը: Սա ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը: 1920թ. ամռանը քեմալականները պատերազմի մեջ էին հույների հետ, ռուս-հայկական համատեղ պահանջների առաջ անզոր էին և ստիպված էին զիջումների գնալ: Ճիշտ է, Հայաստանը Սևրի պայմանագրի չափ տարածք չէր կարող ձեռք բերել արևելյան Անատոլիայում, սակայն առնվազն դրա կեսը մենք կունենայինք: Ինչ վերաբերում է Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի հարցին, ապա այստեղ էլ ամեն ինչ կախված էր նրանից, թե ինչ զիջումներ կարող էր անել Մոսկվան հայերին: Օրինակ՝ եթե մենք համաձայնեինք խորհրդային կարգերի հաստատմանը, ապա չէր բացառվում, որ դրա դիմաց կստանայինք և՛ Ղարաբաղը, և՛ Զանգեզուրը, և՛ Նախիջևանը: Այս խնդիրները կախված են լինում ոչ թե այս կամ այն ազգի հանդեպ համակրանքից, այլ այն բանից, թե ինչ են իրենցից ներկայացնում Հայաստանն ու Ադրբեջանը: Ադրբեջանի խորհրդայնացման գինը պարզ էր: Քեմալականները և ադրբեջանցի պանթուրքիստները գնացին այդ քայլին, որպեսզի դրա դիմաց ստանան աջակցություն Մոսկվայից: Եվ հենց այդպես էլ եղավ: Փաստորեն, ռուսներին զոհաբերելով Ադրբեջանը՝ Թուրքիան փրկվեց: Հայաստանի խորհրդայնացման գինն անհայտ էր: Եվ այդ անհայտության տիրույթում ռուս բոլշևիկներն ունեին մանևրելու լայն դաշտ: 1919թ. մենք մերժեցինք անգլիացիներին, 1920թ. ամռանը փաստացի մերժեցինք ռուսներին՝ ստորագրելով Սևրի պայմանագիրը, որն ուղղված էր Քեմալական Թուրքիայի և Բոլշևիկյան Ռուսաստանի դեմ և որի հետևանքով ընդամենը մի քանի ամիս անց այդ երկու ուժերի հարվածի տակ ընկնելով՝ կորցրեցինք և՛ տարածքները, և՛ պետականությունը: Այսպիսով, մենք արհամարհեցինք պետականության կառուցման մեզ առաջարկվող իրատեսական նախագծերը, փոխարենը հրապուրվեցինք «վիրտուալ Հայաստանի» գաղափարով՝ թիրախ դառնալով երկու հզոր ուժերի համար և այդ վիրտուալ պայմանագրի պատճառով՝ մենք կորցրեցինք տարածքներ և պետականություն»: Աղբյուրը` Հակոբ Հակոբյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
