Ի՞նչ գործ ունեն ԱԱԾ-ականներն Իրկուտսկում, ո՞ւմ են հսկելու․ «Հրապարակ»
![]() 274 Չորեքշաբթի, 19 հունվարի, 2022 թ., 09:36 «Հրապարակ» թերթը գրում է. «ԽՍՀՄ-ի ժամանակ արտասահման մեկնելիս միշտ խմբում ընդգրկում էին КГБ-ի գործակալի։ Դա բոլորը գիտեին։ Բայց որ ԽՍՀՄ փլուզումից 30 տարի հետո՝ ՀՀ վարչապետի 2022թ․ հունվարի 5-ի որոշմամբ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովում կընդգրկվեին մեկ ծպտյալ կագեբեշնիկ կապիտան ու ևս մեկ ցածրաստիճան՝ ԱԱԾ-ից, աներևակայելի էր։ Այս տարվա հունվարի 24-28-ը Իրկուտսկում կայանալու է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստը։ Վարչապետի որոշմամբ, ՀՀ պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանի գլխավորությամբ 10 հոգի գործուղվելու է ՌԴ։ Նրանց թվում են նաև նշված երկու հոգին։ Ռուս փորձառու գեներալների հետ այդ կարեւոր նիստին հայկական կողմից լինելու են նաև ԿԳԲ-ի մի ծպտյալ աշխատակից՝ կոչումով կապիտան, մասնագիտությամբ հոգեբան, ՀՀ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի ԺՊ Արտյոմ Ղեւոնդյանը և նույն նախարարության նախարարի խորհրդական, գաղութների վարչության նախկին պետ Վանուշ Սարգսյանի որդին՝ այդ նախարարությունում ԱԱԾ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Սարգսյանը։ Ի՞նչ գործ ունեն ԱԱԾ-ականներն Իրկուտսկում, ո՞ւմ են հսկելու՝ մերո՞նց, թե՞ ռուս գեներալներին։ Ռուսներն էլ են, բնականաբար, տեղեկացված, թե ովքեր են ժամանողները։ Կա՛մ ինչ-որ մեկը «պաստավկա» է արել վարչապետին, կա՛մ հին իներցիայով «շպիոն» են ուղարկել։ Մինչդեռ նման լուրջ հանձնաժողովում լուրջ մասնագետներ էին պետք»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
