«Ի՞նչ է գտել խունտան իր սիրելի Թուրքիայում». Արտակ Զաքարյան
![]() 617 Հինգշաբթի, 20 հունվարի, 2022 թ., 17:12 ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի գրառումը. «Ի՞նչ է գտել խունտան իր սիրելի Թուրքիայում Այսօր, Ռուսաստանի և Թուրքիայի շահերը սերտորեն խաչվում են Կենտրոնական Ասիայում, Կովկասում, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: Վերջին տարիներին Անկարայի և Արևմուտքի շահերը, գլոբալ շատ հարցերում, մեղմ ասած, չեն համընկնում: 2015-ին սրված ռուս-թուրքական հարաբերությունների արագ կարգավորումից հետո, ընդգծված հակասություններ են ի հայտ եկել ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում: Սակայն Ղրիմի և Ուկրաինայի տարածքային ամբողջականության հարցում, Թուրքիայի պրոուկրաինական դիրքորոշումը՝ Թուրքիայի նկատմամբ Արևմուտքի վերաբերմունքը մեղմող սակավ հարցերից մեկը: Այս առումով, Անկարան փորձում է վարել բալանսավորված քաղաքականություն: Նա հրաժարվում է ճանաչել Ղրիմի անջատումն Ուկրաինայից, բայց նաև չի միանում Ռուսաստանի դեմ կիրռված արևմտյան սանկցիաներին՝ փորձելով միջնորդի դեր ստանձնել Կիևի և Մոսկվայի միջև: Դրանում վերջերս ներգրավել է նաև իր կրտսեր վասալին՝ Ադրբեջանին: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ բացառիկ պետություններից է, ում այսօր բոլորովին ձեռնտու չէ ՌԴ-ԱՄՆ կոնֆլիկտի խորացումն ու բախման վտանգը: Թուրքիային այսօր պետք չեն պրոբլեմներ Ռուսաստանի հետ և նոր անխուսափելի խնդիրներ ԱՄՆ-ի հետ: Բացի այդ, ՌԴ-ԱՄՆ հակամարտությունն ազդելու է նաև Սևծովյան տարածաշրջանի վրա, որտեղ Թուրքիան երկար ժամանակ կարողացել է պահել հավասարակշռությունը Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև: Թուրքիան այս հարցում խիստ զգայուն է, քանի որ հակամարտության սրման պարագայում Ռուսաստանը փորձելու է մեծացնել իր ազդեցությունը Սևծովյան ավազանում, այդ թվում՝ նաև Թուրքիայի շահերի հաշվին: Իսկ եթե ճգնաժամը վերածվի ռազմական հակամարտության, ապա Թուրքիան կանգնելու է դժվար ընտրության առջև: Մի կողմից Թուրքիայի ներգրավումը ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի թևում՝ վտանգի տակ կդնի կարգավորված հարաբերությունները Ռուսաստանի հետ: Մյուս կողմից, չեզոքության պահպանումը հսկայական վնաս կհասցնի ինչպես Ուկրաինայի հետ ծավալված քաղաքական և ռազմա-տնտեսական գործընկերությանը, այնպես էլ ՆԱՏՕ-ում ունեցած իր դիրքերին: Հատկապես, որ 2014թ. Ռուսաստանն արդեն իսկ խլել է Թուրքիայի ռազմածովային ուժերի հեգեմոն դերակատարությունը Սև ծովում: Բացի այդ, Սիրիայի հյուսիսում թուրքական ներկայության վրա ռազմական ճնշմանը զուգահեռ, ՌԴ-ն կարող է թուլացնել Թուրքիայի ազդեցությունը Կենտրոնական Ասիայում: Նա կարող փակել նաև Հայաստանով անցնելիք թուրք-ադրբեջակական դեռևս չբացված հաղորդակցությունները (տրանսպորտային «միջանցքը»): Ղազախական ճգնաժամում Ռուսաստանի վերջին կայծակնային միջամտությունը ցույց տվեց, որ Մոսկվան կարող է նաև չեզոքացնել Թուրքիայի ազդեցությունը նախկին ԽՍՀՄ թուրքալեզու երկրներում, եթե անհրաժեշտ լինի: Մյուս կողմից, ՌԴ-ին ձեռնտու է Թուրքիայի չեզոքությունը և եթե հակամարտությունը սրվի, և ռուսական գազը եվրոպա արտահանելու համար նոր խոչընդոտներ ի հայտ գան («Հյուսիսային հոսք 2»), ապա չի բացառվում, որ Ռուսաստանի նկատմամբ իրենց չեզոքության դիմաց, թուրքերը ստանան ռուսական գազն իրենց տարածքով դեպի եվրոպա արտահանելու հնարավորություն: Դա անշուշտ կմեծացնի Թուրքիայի էներգետիկ դերակատարումը, բայց ավելի կխորացնի ՆԱՏՕ-ի հետ հակասությունները: Ներկայումս, Թուրքիայի մտահոգությունը կայանում է նրանում, որ իր հյուսիսային սահմաններին աճող ռազմական բախման վտանգը կարող է կանգնեցնել անխուսափելի երկընտրանքի առջև, որոնցից երկուսն էլ վատն են: Իսկ չեզոքության պարագայում՝ Թուրքիան կվերածվի մեկուսացված պետության՝ դրանով իսկ զրոյացնելով տարածաշրջանային գերտերություն դառնալու իր վաղեմի երազանքները: Աշխարհաքաղաքական այս խոշոր խաղերի և ահագնացող վտանգների մեջ, հայության երաշխավորված անվտանգության մասին մտածելն այսօր թիվ մեկ գերխնդիրն է: Դրա փոխարեն, Արցախն ու հայկական շահերն ամբողջությամբ զոհաբերած կապիտուլացված Նիկոլի խունտան, թուրքերին «միջանցք» տալու և Հայոց ցեղասպանությունը մոռացության մատնելու թեմաներ է քննարկում»: Աղբյուրը` Արտակ Զաքարյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
