Կալանավորված նախկին ռազմագերին հրատապ բժշկական միջամտության կարիք ունի, առկա է անդամահատման վտանգ
![]() 309 Հինգշաբթի, 20 հունվարի, 2022 թ., 21:24 Նոյեմբերի 16-ին ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարված և նոյեմբերի 26-ին հայրենադարձված, ապա՝ օրեր անց կալանավորված ենթասպա Արեն Արամյանի ոտքը, հնարավոր է, ամպուտացնելու անհրաժեշտություն լինի։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է Արեն Արամյանի փաստաբան Արա Կարապետյանը։ Հիշեցնենք, որ գերեվարվելուց հետո Արամյանին Գանձակից Բաքվի հիվանդանոց են տեղափոխել ուղղաթիռով՝ վիրահատության, քանի որ վիճակը ծանր է եղել, իսկ նոյեմբերի 26-ին հայրենադարձվելուց հետո Արամյանը տեղափոխվել է Մուրացանի հիվանդանոց, որտեղ 10 օր բուժօգնություն է ստացել, ապա՝ կալանավորվել ՀՀ իրավապահների կողմից։ Հիվանդանոցում գտնվելու ընթացքում Արամյանը հարցաքննվել է՝ որպես տուժող։ Դեկտեմբերի 6-ին ձերբակալվել է ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում, ապա՝ վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել և կալանավորման միջնորդություն ներկայացրել, ինչը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանը բավարարել է։ Արեն Արամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, այն է՝ մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Փաստաբան Արա Կարապետյանը աղբյուրի հետ զրույցում հայտնեց, որ օրերս նախաքննության ավարտ է հայտարարվել, կողմերին տրամադրվել են 6 հատորից բաղկացած քրեական գործի նյութերը և հինգ օր ժամանակ՝ դրանց ծանոթանալու համար։ Պաշտպանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նոր ի հայտ եկած հանգամանքի հիմքով Արամյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը գրավով փոխարինելու մասին և, նկատի ունենալով Արամյանի ընտանիքի սոցիալական պայմանները, գրավի չափ է առաջարկել 500.000 ՀՀ դրամը։ Մասնավորապես, նախաքննության ավարտ է հայտարարվել, հետևաբար, նախաքննության ընթացքում որպես կալանավորման հիմք մատնանշված՝ գործի քննության խոչընդոտման հավանականությունը էականորեն նվազում է կամ վերացվում։ Խափանման միջոցի փոփոխման հարցը բարձրացնելու հարցի համար հիմք է հանդիսացել նաև Արեն Արամյանի առողջական վիճակը։ Միջնորդության քննությունը տեղի կունենա վաղը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբուրում: |

«Բախտի տերը թաղեմ, տղաներն իմ հետևից են վազում, ես՝ ամբողջ քաղաքով ձեր». քաղաքացին՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8316:12
«Սադրանքը ստացվել էր. պետք էր հալածյալի դերի մեջ մտնել». Դերենիկ Մալխասյան
3015:54
«Նիկոլ Փաշինյանը շարքային սադրիչ է». Հակոբ Կարապետյան
12715:42
«Կրկին արդիականանալու է ՀԱԵ «բարեփոխման» տխրահռչակ օրակարգը». Վահե Դավթյան
7215:15
«Այս փոսը լցվել և ասֆալտապատվել էր մեկ օր առաջ». Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
9815:00
Սուրբ Աննա եկեղեցուց ոստիկանության ծառայողները ձերբակալել են 2 անձի (տեսանյութ)
11014:48
«Տեսա՞ր, Ալե՛ն, ով ա անգամ եկեղեցուց փախնում». Հրանտ Ավետիսյան
17614:12
«Ձեռքով սրտիկը նշանակում է, որ նա «սիրում է» միայն յուրայիններին». Վարազդատ Հարութունյան
12013:48
