Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

Ավտոմեքենան 150 մ գլորվել է ձորը. 38-ամյա վարորդը մահացել է

Ավտոմեքենան 150 մ գլորվել է ձորը. 38-ամյա վարորդը մահացել է
1535
Երկուշաբթի, 24 հունվարի, 2022 թ., 00:12

Հունվարի 23-ին, ժամը 19:59-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Երզնկա գյուղի ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ, տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Toyota Prius» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 150 մ)։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, մոտ 5 մ հեռավորության վրա հայտնաբերել Հ․ Մ․-ի (ծնված 1984 թ․) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։