«Թամանյանի դիվիզիան ռուսական միջավայրում հրամցվել է իբրև դասալիքների և դավաճանների խայտառակ «թայֆա»». Գևորգ Դանիելյան
![]() 348 Երկուշաբթի, 24 հունվարի, 2022 թ., 17:54 ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երկիրն ունի ոչ միայն ներքին, այլև արտաքին երես: Մինչ մենք մեր անասելի բարձր իրազեկվածությունն ենք ցուցաբերում ու անբեկանելի կանխատեսումներ անում Երկրի քաղաքական անցուդարձի չորրորդական հարցերի շուրջ, իսկ մամուլի որոշ հայտնի աղբյուրներ էլ ստանձնել են ներազգային ու միջանձնային հակամարտություններն անշեջ պահելու առաքելությունը, մեր «բարեկամ» ադրբեջանը և թուրքիան հակահայկականության աննախադեպ էսկալացիա են ձեռնարկել: Ինչպես իրենց, այնպես էլ այլազգի «գիտակների» (հիմնականում՝ հրեաների) միջոցով միջազգային մամուլը բառացի հեղեղվել է մեր ազգային պատմության անգամ աքսիոմատիկ ճշմարտությունները հիմնովին աղավաղելու, ազգային արժանապատվությունը նսեմացնելու կեղտոտ նյութերով: Վերջերս ընդհուպ Թամանյանի դիվիզիան ռուսական միջավայրում հրամցվել է իբրև դասալիքների և դավաճանների խայտառակ թայֆա, որով փորձ է արվել ապացուցելու իբրև մեր ազգային հավաքական կայուն բացասական կերպարը: Պարզ է, որ սա սոսկ զգացմունքային երևույթ չէ, սա հեռահար քաղաքականություն է՝ միտված արդարացնելու հետագա ռազմատենչ քայլերը: Աղբյուրը` Գևորգ Դանիելյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
