«Նույն հաստիքն ունեցող ուսուցիչները ստանում են տարբեր աշխատավարձ․ սա խտրություն չէ՞»․ Բլեյանը՝ Անդրեասյանին

Այսօր՝ «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանը ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանին հարցրեց․ «Հայաստանի հանրակրթական ծրագրով պետական ուսումնական հաստատությունում նույն հաստիքն ունեցող ուսուցիչները ստանում են տարբեր աշխատավարձ․ սա խտրություն չէ՞»։
Ի պատասխան՝ Անդրեասյանն ասաց․ «Կառավարության քաղաքականությունն է, որն արտացոլված է իրավական ակտերում։ 2020 թվականի հունվարի մեկից սահմանվել է նվազագույն դրույքաչափ 108 հազար 8 հարյուր դրամի չափով։ Դա հենց նպատակ է ունեցել միասնականացնել դաշտը նվազագույն մասով, որպեսզի չունենանք դպրոց, որտեղ դրույքաչափը կհաշվարկեն ավելի ցածր։ Բայց մենք ունենք իրավիճակ, որն ուղղակիորեն պայմանավորված է դպրոցների ֆինանսավորման բանաձևով, որով դպրոցները ստանում են տարբեր հնարավորություններ և սահմանում են տարբեր դրույքաչափեր»։
ԿԳՄՍ փոխնախարարը նշեց նաև, թե ինչ փոփոխություններ են նախատեսում նշված մասով։
«Մեր առաջարկած փոփոխությունները, որոնք վերաբերում են թե՛ ընդհանուր առմամբ դրույքաչափի փոփոխությանը, թե՛ հավելավճարների հստակ սահմանմանը, հնարավորություն են տալու կանոնակարգել դաշտը»,- նշեց նա։

«Սանիտարահիգիենիկ պայմանների վերաբերյալ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ուսումնասիրության արդյունքները խոսուն են»․ Քրիստինա Վարդանյան
8516:12
«ՀՀ-ում դպրոցը եղել է իշխանության ներկայացուցիչների պարապ մնացած հարսների ու դուստրերի աշխատանքի տեղավորման վայր»․ Նիկոլ Փաշինյան
49919.09.2026, 21:54
«Հանրակրթական 14 դպրոցի շենք նորոգման կարիք ունի»․ Ոսկան Սարգսյան
60618.09.2026, 16:30
«Ափսոս նոր սերունդը, որ ձեր նմանների կերպարն է ամեն օր տեսնում». Աննա Կոստանյան
61818.09.2026, 14:36
«Ծրագրերն անիմաստ ծանրաբեռնում են, իսկ դասագրքերն առարկաների հետ համահունչ չեն»․ Նարինե Կիրակոսյան
70517.09.2026, 02:06
«Ուսուցիչը պետության չլուծած խնդիրների քավության նոխազը չէ»․ Լիլիթ Գալստյան
58716.09.2026, 15:48
«Հարգելի՛ աշակերտներ, լավ սովորեք, որ նիկոլական չդառնաք». Սևակ Խաչատրյան (տեսանյութ)
54416.09.2026, 13:42
««Մացեմացիկայի» ժամին գրատախտակին գնալուց առաջ ձեռքերս կպցնում էի վառարանին». Արաքսյա Վարդանյան (տեսանյութ)
57516.09.2026, 11:30