Թուրքիան դասվել է կոռումպացված երկրների շարքին
![]() 274 Երեքշաբթի, 25 հունվարի, 2022 թ., 23:42 «Transparency International» միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը հրապարակել է կոռուպցիայի ընկալման 2021 թվականի ցուցիչը (ինդեքս), ըստ որի՝ Թուրքիան 180 երկրների շարքում զբաղեցրել է 96-րդ տեղը: 2012 թվականից ի վեր Թուրքիան նահանջել է 42 հորիզոնականով և ստացել վերջին 10 տարվա ընթացքում ամենացածր գնահատականը, գրում «Էրմենիհաբեր»-ը: Անցյալ տարի հրապարակված՝ 2020 թվականի ինդեքսում Թուրքիան 40 միավորով զբաղեցրել է 86-րդ տեղը 180 երկրների շարքում։ Ըստ այդմ՝ Թուրքիան վերջին մեկ տարում հետընթաց է գրանցել 10 հորիզոնականով: Ըստ 2021 թվականի Կոռուպցիայի ընկալման ինդեքսի՝ ամենաքիչ կոռուպցիայով երկրների տասնյակում են Դանիան, Ֆինլանդիան, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Սինգապուրը, Շվեդիան, Շվեյցարիան, Նիդեռլանդները, Լյուքսեմբուրգը և Գերմանիան։ Տվյալները ցույց են տալիս, որ Թուրքիան համաշխարհային վարկանիշում ետ է մնում նույնիսկ այնպիսի երկրներից, որտեղ տնտեսական, սոցիալական և քաղաքական անկայունությունները մշտական բնույթ են կրում, և որոնք բացարձակապես առնչություն չունեն ժողովրդավարության հետ։ Թուրքիան զիջում է Բուրկինա Ֆասոին 17, Տրինիդադ և Տոբագոյին և Արևելյան Թիմորին՝ 14, Հնդկաստանին՝ 11 և Մարոկկոյի՝ 9 հորիզոնականով։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
7903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
173Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
236Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
283Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
221Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
178Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
301Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
341Երեկ, 16:09
