«Չկա որևէ փաստաթուղթ, որտեղ հատուկ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն է ճանաչվել»․ Լևոն Զուրաբյան
![]() 518 Երեքշաբթի, 25 հունվարի, 2022 թ., 23:06 «Ձեզ գաղտնիք բացեմ՝ Արմեն Սարգսյանը մինչև նախագահի թեկնածու առաջադրվելն այցելել էր Կոնգրես։ Եվ առաջին հարցը, որ տվեցի՝ Սահմանադրությունը կարդացե՞լ եք։ Իր պատասխանը հետևյալն էր, այո, լիազորությունները շատ վատն են, բայց կա նաև հեղինակության խնդիր, որը թույլ կտա դուրս գալ դրա սահմաններից»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով նախագահի պաշտոնից Արմեն Սարգսյանի հրաժարականին։ Լ․ Զուրաբյանը նաև հավելում է, թե տեքստում Ա․ Սարգսյանի թվարկածներից ոչ մեկը կապ չունի իր հրաժարականի պատճառների հետ։ Լ․ Զուրաբյանն անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վերջին ասուլիսում հնչեցրած մի քանի մտքերին, մասնավորապես այն հայտարարությանը, թե ՀՀ Ազգային ժողովը 1992թ․ վավերացրել է մի համաձայնագիր, որտեղ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ «Խոսքը, հավանաբար, ԱՊՀ դեկլարացիայի մասին է, որը ստորագրել են 1991թ․ 12 պետություններ, այդ թվում՝ Հայաստանն ու Ադրբեջանը։ Երբ անդամակցում ես որևէ միջազգային կառույցի, համապատասխան փաստաթղթերում կա տարածքային ամբողջականության հարցը։ Իրականում՝ չկա որևէ փաստաթուղթ, որտեղ հատուկ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչվել է Ադրբեջանի կողմից։ Խոսքն այն մասին է, որ այդ կառույցին անդամակցող երկրները փոխադարձ ճանաչում են իրենց տարածքային ամբողջականությունը»,- մեկնաբանում է ՀԱԿ փոխնախագահը։ Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության հնարավոր ճանաչմանը, ապա Լ․ Զուրաբյանն ասում է, թե դա կնշանակի, որ ԼՂՀ-ն կմնա Ադրբեջանի կազմում։ «Սա էապես կթուլացնի ԼՂՀ պայքարը»,- հավելեց նա։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
312Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
319Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
326Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
219Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
279Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
255Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
241Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
290Երեկ, 09:52
