«Պատահական չէ, որ Թուրքիայի հետ սահման բացելու մասին ամենաակտիվը խոսում է Խաչատուր Սուքիասյանը». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը․ «Պատահական չէ, որ Թուրքիայի հետ սահման բացելու մասին ամենաակտիվը խոսում է Խաչատուր Սուքիասյանը։
2021թ․ հունվարի 25-ին՝ ճիշտ մեկ տարի առաջ, ինձ հանդիպման հրավիրեց խոշոր գործարար, այժմ ԱԺ-ում ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։ Այդ մասին 2021-ի մարտի 22-ին ես հպանցիկ անդրադարձ արել էի՝ նշելով մեր զրույցի այն հատվածները, որոնք ենթակա են հրապարակման։
Այն ժամանակ էլ ես նշեցի, որ Սուքիասյանը հետաքրքրված էր Թուրքիայի հետ սահման բացելու հեռանկարով։ Նա պնդում էր, որ ինքը լուրջ փողերի հոսք է տեսնում, իսկ ես հակադարձում էի, որ փողից առավել կարևոր է պետականության անվտանգությունը, որի առումով Թուրքիան սպառնալիք է մեզ համար, և այժմ չի կարելի սահման բացել։ Դա կարելի է անել մի քանի տարի անց, երբ մենք կկարողանանք ոտքի կանգնել։
Սուքիասյանին հետաքրքրել է, թե ինչպես կարելի է օգտագործել Արևմտյան Հայաստանի ծպտյալ հայերի գործոնը սահման բացելու գործում։ Ես կտրականապես դեմ եմ արտահայտվել։ Ինձ հետաքրքրում էր ազգային ինքնությունն ու պետական անվտանգությունը, Սուքիասյանին՝ բիզնես կապերն ու տնտեսությունը։ Նրանք համարում են, որ Արևմտյան Հայաստանի նկատմամբ մեր հոգևոր կապն ու զգացմունքները կարելի է մոնետիզացնել և զբոսաշրջային հոսք ապահովել, ինչը հայ և թուրք գործարարներին հավասարաչափ ձեռնտու է։
Ես սպասում էի, որ 2021-ի վերջից պետք է զարկ տրվեր Թուրքիայի հետ սիրախաղին։ Առաջիկայում մենք կլսենք նաև խոսակցություններ հայ-թուրքական համատեղ կոոպերացիաների, Հայաստանի ծառայությունների ոլորտը փորձառու թուրքերին հանձնելու անհրաժեշտության մասին։ Մեր միջին բիզնեսի տերերը և այգիներ ունեցող գյուղացիները պետք է պատրաստ լինեն պայքարելու իրենց ունեցվածքի համար։ Սահման բացելուց հետո սկզբում խոսակցությունների, հետո էլ պահանջների տեսքով կբարձրացվի սահմանին կանգնած ռուսական ռազմաբազայի ավելորդ լինելու հարցը։ Դա էլ այլ թեմա է՝ փաստերով»։

«Ընտրությունների արդյունքը պատասխան կլինի նրանց, ովքեր ցանկանում են թուլացնել Ռուսաստանը». Պուտին
6222:18
«Թրամփին հիշեցրե՞լ եք իր խոստումը՝ հայ ռազմագերիների ազատ արձակման հարցով Ալիևին դիմելու մասին»․ հարց՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
3822:01
«Արդյո՞ք պատրաստվում եք ներկայացնել համաներում հայտարարելու նախագիծ»․ հարց՝ Սրբուհի Գալյանին (տեսանյութ)
4321:42
«Ես Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ ես չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4621:30
«Ոչ մեկին չի հաջողվի ո՛չ պառակտել, ո՛չ վախեցնել մեզ». Պուտին
7321:24
«Ես Քյարքին անվանել եմ Քյարքի, որովհետև Քյարքի է, Քյարքի չլիներ, չէի անվանի Քյարքի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5321:18
«Ղարաբաղից տեղահանվածներին տրվող 40 պլյուս 10 հազար դրամ աջակցության ծրագիրը կգործի ևս մեկ տարի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
12821:00
«Ուզում եք Նիժնի Տապռի գեղի ռեժիմ լինի, մենակ ձեր «Մայբախները» քշե՞ք՝ ոնց ուզեք․ չեք քշելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5820:24