Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Պետք է թարգ տալ թուրքերի հետ «սիլիբիլի» անել և շտապ պատրաստվել ամենավատ սցենարների»․ Արման Աբովյան

«Պետք է թարգ տալ թուրքերի հետ «սիլիբիլի» անել և շտապ պատրաստվել ամենավատ սցենարների»․ Արման Աբովյան
247
Չորեքշաբթի, 26 հունվարի, 2022 թ., 22:36

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի գրառումը․ «Պահ՛ո...կարծես թե իրավիճակը Ռուսաստան vs ԱՄՆ գնում է դեպի սրացում։
ԱՄՆ պետքարտուղարությունը փոխանցել է ռուսական ԱԳՆ ամերիկացիների պատասխանը ռուսական առաջարկությունների վերաբերյալ (խոսքը անվտանգային երաշխիքների մասին է, որոնք ռուսները պահանջում են ամերիկացիներից ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնման պարագայում)։
Զուգահեռ կամաց֊կամաց տարհանվում են ԱՄՆ-ի դեսպանատան աշխատողների ընտանիքները։
Զուգահեռ Ռուսաստանի դեսպանին ամերիկացիների «հորդորել են» լքել ԱՄՆ-ի տարածքը։
Դոնեցկի և Լուգանսկի ուղղությամբ ուկրաինացիները կենտրոնացրել են հարյուր հազարից ավել զորք։
Ուկրաինան միայն մեկ շաբաթվա մեջ ստացել է ՆԱՏՕ երկներից ահռելի քանակությամբ զենք։
Ռուսներին փաստացի դնում են անելանելի իրավիճակի մեջ։
Կարծում եմ, որ եթե Աստված ոչ անի՝ սրանք գժվեն ու սադրանքի դիմեն Ռուսաստանի հանդեպ, ապա իրավիճակը գլոբալ առումով ուղղակի կպայթի։
Եվ թող ոչ մեկին չթվա, որ բարբաջելով «խաղաղության դարաշրջանի» մասին թուրք֊ադրբեջանական մարդասպանների հետ, կարող ենք «պլստալ» այս գլոբալ կիլդիմից...միանշանակ ոչ, թուրքերը նենց «խաղաղության դարաշրջան» կսկսեն տարածաշրջանում, որ քարը քարի վրա չի մնա։
Պետք է ուղղակի լինել իրատես և թարգ տալ թուրքերի հետ «սիլիբիլի» անել, և պետք է շտապ պատրաստվել ամենավատ սցենարների։
Մենք պետություն ենք, ի վերջո՛, ՀԱՍԿԱՑԵ՛Ք»։

Աղբյուրը`   Արման Աբովյան