«Այսպիսի ճգնաժամ չենք տեսել երկրորդ համաշխարհային պատերազմից հետո». Սուրեն Սուրենյանց
![]() 250 Հինգշաբթի, 27 հունվարի, 2022 թ., 09:48 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «Այսպիսի ճգնաժամ չենք տեսել երկրորդ համաշխարհային պատերազմից հետո. ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն պաշտոնապես պատասխանել են անվտանգության երաշխիքների մասին ռուսական երաշխիքներին։ Ավելորդ է ասել, որ գլոբալ անվտանգության հարցում, Մոսկվայի ու Արևմուտքի պատկերացումները, մեղմ ասած, արմատապես տարբերվում են։ Աշխարհը կանգնած է գլոբալ մարտահրավերի առաջ, թերևս՝ միջազգային հարաբերություններում այսպիսի ճգնաժամ չենք տեսել երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Էսկալացիան ու կողմերի հռետորաբանությունը մոտեցնում են ռազմական բախումը՝ չնայած, որ դեռևս պահպանվում են ճգնաժամի հանգուցալուծման դիվանագիտական ռեսուրսները։ Այս ամենի համատեքստում նոր մարտահրավերներ են հասունանում Հայաստանի համար, որ մի կողմից, որպես ՀԱՊԿ անդամ կարող է դառնալ հակամարտության կողմ՝ ոչնչացնելով արտաքին քաղաքականության մանևրի վերջին ռեսուրսները, մյուս կողմից՝ իր վրա կարող է կրել տարածաշրջանային նոր լարվածության հետևանքները, որովհետև, ի վերջո, անվտանգության գլոբալ ճգնաժամի միակ թատերաբեմը հաստատապես Ուկրաինան չէ ու կրակի բոցն անխուսափելի հասնելու է նաև մեր տարածաշրջան։ Խաղաղություն աշխարհին ու մեր տարածաշրջանին»։ Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
