Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Այս պահի դրությամբ մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում չկա»․ Աղաջանյան

«Այս պահի դրությամբ մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում չկա»․ Աղաջանյան
208
Հինգշաբթի, 27 հունվարի, 2022 թ., 17:00

Այսօր՝ ասուլիսի ժամանակ, հարցին, թե ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հաստատո՞ւմ է, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Թուրքիայի հետ հարաբերությունների հարցերով բանագնաց Ռուբեն Ռուբինյանը մասնակցելու են մարտին նախատեսված Անթալիայի դիվանագիտական համաժողովին, Աղաջանյանը պատասխանեց․ «Մինչ այստեղ գալը հասցրել եմ քննարկել պարոն Ռուբինյանի հետ և այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում չկա»։
Հիշեցնենք՝ Չավուշօղլուն հայտարարել է, որ Արարատ Միրզոյանը և Ռուբեն Ռուբինյանը մասնակցելու են դիվանագիտական ֆորումին և ուրախ կլինեն, եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ մասնակցի։