«Եթե 2008-ին չխանգարեին Սերժ Սարգսյանի նախաձեռնությանը, այս պատերազմը միգուցե չէր լինի». Էդմոն Մարուքյան
![]() 827 Ուրբաթ, 28 հունվարի, 2022 թ., 14:18 «Եռաբլուր» զինվորական պանթեոնում անդրադառնալով հայ-թուրքական հարբերություններին և պատասխանելով հարցին, թե արդյոք սպառնալիք չի՞ տեսնում Ադրբեջանից և Թուրքիայից, ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը պատասխանել է. «Ես սպառնալիք տեսնում եմ հարաբերությունները չկարգավորելու մեջ, այդ սպառնալիքը տեղի է ունեցել արդեն, և եթե 2008-ին չխանգարեին Սերժ Սարգսյանի նախաձեռնությանը և այդ նախաձեռնությունը տեղի ունենար, այս պատերազմը միգուցե չէր լինի... Հարաբերությունների չկարգավորումն է, որ հղի է լինելու՝ ապագայում նոր պատերազմների, նոր կոնֆլիկտների և նոր զոհերի»: Դիտարկմանը՝ Ադրբեջանի նախագահը հարաբերությունների կարգավորումը տեսնում է տարածքային ամբողջականության և միջանցքային տրամաբանության մեջ, Մարուքյանն արձագանքել է. «Ադրբեջանի ղեկավարը շատ բան է տեսնում, հետո՞ ինչ: Ես էլ տեսնում եմ՝ Արցախը կայացած գործոն է՝ իր նախագահով, իր դրոշով, իր գերբով, իր բանակով, և անվտանգային իրավիճակն էնտեղ պահպանվում է ռուս խաղաղապահների միջոցով: Թե ինչ է խոսում Ադրբեջանի նախագահը՝ դա իր խնդիրն է»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
