Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Սա նախազգուշացում է ոչ միայն Բախշյանին, այլև իշխանության կամակատարը չդարձած դատավորներին»․ Էլինար Վարդանյան

«Սա նախազգուշացում է ոչ միայն Բախշյանին, այլև իշխանության կամակատարը չդարձած դատավորներին»․ Էլինար Վարդանյան
260
Երկուշաբթի, 31 հունվարի, 2022 թ., 19:42

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի գրառումը․ «Դեպի բռնապետություն
Դատավոր Բորիս Բախշյանի նկատմամբ իրավապահների գործողությունները, քրեական հետապնդումը խիստ սպասելի էին: Սա ուղղորդված քրեական գործերով իշխանությունների համար ոչ ընդունելի որոշում կայացրած դատավորի գործողություններին միակ արձագանքն է, որ կարելի էր ակնկալել:
Սա նախազգուշացում է ոչ միայն Բախշյանին, այլև դատական համակարգում օրենքով առաջնորդվող, իշխանության կամակատարը չդարձած դատավորներին: Սա նախազգուշացում է ողջ դատական համակարգին:
Իսկ էլ ի՞նչ կարելի էր ակնկալել ԵԽԽՎ «չափանիշներով» ժողովրդավարության բաստիոնից:
Եվ որքան էլ իշխանությունները թմբկահարեն ԵԽԽՎ բանաձևը, դրանից իրականությունը չի փոխվում: Ժողովրդավարությունից բռնապետություն մեկ քայլ է, իսկ մեր երկիրը հաստատակամորեն բռնել է այդ ճանապարհը»:

Աղբյուրը`   Էլինար Վարդանյան