Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Էս մի դրվագով Քոչը մի միլիոն դոլարի շահույթ ա ստանալու». Արթուր Դանիելյան

«Էս մի դրվագով Քոչը մի միլիոն դոլարի շահույթ ա ստանալու». Արթուր Դանիելյան
854
Երեքշաբթի, 01 փետրվարի, 2022 թ., 12:06

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ ուշադիր հետևում էի «Քոշինյան» դաշինքի հերթական համատեղ գործողությանն ու մտքիս մեջ հաշվում էի՝ ինչքան փող են սրանք էս անգամ մեջ անելու: Վստահ եմ՝ ձեր մտքով չի էլ անցնում, որ ԱՊՊԱ-ի թանկացման շահառուները Քոչարյան-Փաշինյան զույգն է, թեպետ, եթե մի փոքր քթածակ ունեք, քոչի շների երեկվա արհեստական հիստերիայից պիտի ամեն ինչ պարզ դառնար...

Տեսեք, Հայաստանում ամենաշատ ԱՊՊԱ արած ապահովագրականը համարվում է «Ռոսգոսստրախը»՝ իրա 173,547 մեքենայով, բայց էդ բիզնեսում հիմնական ցուցանիշը ոչ թե քանակն է, այլ՝ վնասաբերությունը: Իսկ 69% վնասաբերությամբ Քոչարյանի «Նաիրի Ինշուրանսը» իրա 134,634 մեքենայով, շուկայի առաջատարն է՝ էականորեն գերազանցելով 81% վնասաբերություն ունեցող «Ռոսգոսստրախին»: Ու սա դեռ ամենը չէ:

Քանի որ 2021 թվին շուկայի վնասաբերությունը բարձր էր, ապահովագրականները չէին ցանկանում ավելացնել իրենց ԱՊՊԱ-ների քանակը, օրինակ, նույն «Ռոսգոսստրախը» 8%-ով նվազեցրել է իր քանակը: Բայց «Նաիրիի» վրա չգիտես՝ ինչու էդ պեսիմիզմը չի տարածվել, նրանք կտրուկ գազ են տվել ու մոտ 10% աճեցրել են իրենց պորտֆելը: Դե, որտև 2021 թիվը, ինչպես գիտեք, բոլորին մեծ լավատեսություն ներշնչող տարի էր: Սենց բան կարար լիներ մենակ, եթե աճեցնողը նախապես լիքը բան իմանար, այդ թվում՝ նաև այն մասին, որ ԱՊՊԱ-ն թանկացնելու են: Նույն լավատեսությամբ է տառապում այդ շուկայում ևս մեկ ընկերություն՝ «Սիլ Ինշուրանսը», որը նախապես աճեցրել է իր քանակը 13%-ով: Ասածս այն է, որ թրքաբարո, դավաճան ռեժիմի դեմ պայքարը, ակազվիցը, շատ շահավետ բիզնես ա... Գուցե նույնիսկ ավելի շահավետ, քան այդ ռեժիմը լինելը:

Կոնկրետ էս մի դրվագով Քոչը մոտ մի միլիոն դոլարի մաքուր շահույթ ա ստանալու: Ու, որ հանկարծ ոչինչ չսպառնա սրանց՝ փող կլպելու հերթական նախաձեռնությանը, Սեդրակիչս իրա շներին կարագադրում ա սոցցանցերում հարձակվել ԱՊՊԱ-ի թանկացման դեմ բողոքողների վրա: Սրանք էլ բռնում, իրենց բնորոշ ցինիկությամբ ստատուսներ են շտամպավատ անում այն մասին, որ բողոքավորները, իբր թե, թքած ունեին Արցախի կորստի ու հազարավոր զոհերի վրա: Մեկը մյուսից քոփի-փեյստ անելով՝ նույն բաները գրում են, ուր պատահի:

Թե ո՞վ ա ասել, որ ԱՊՊԱ-ի թանկացման դեմ բողոքողներն Արցախի հանձնմանը կողմ էին, ես չգիտեմ: Ենթադրում եմ՝ Քոչարյանը հատուկ դատաբազա ունի, որտեղ մենակ ինքն ա թուրքերի նավթամուղը ծծելով Արցախը «պահում», իսկ մնացած բոլորը հող հանձնող դավաճաններ են: Ինքն ա հետևաբար որոշում՝ ով, ինչի դեմ կարա բողոքի, ով՝ չի կարա: Օրինակ՝ հարցնել, թե ինչո՞ւ է ամենաանձնուրաց ու սկզբունքային ընդդիմությունը զոռով, դավով Նիկոլի համար ԱԺ նախագահություն ընտրել, չի կարելի, դա պառակտում է ընդդիմության շարքերը... բան... միասնական է պետք լինել: Իսկ ԱՊՊԱ-ի թանկացման դեմ բողոքողների վրա շառ անելը պառակտում չի, իրենց հետ միասնական պետք չի լինել: Մենակ Աթենքի կոմս, Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի պրառաբ, Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ բո*ի ծնունդի հետ ա պետք միասնական լինել և ուրիշ ոչ մեկի:

Ու եթե ձեզ թվում է, որ 2021 թվականին ԱՊՊԱ-ն «Քոշինյան» դաշինքի միակ կայացած համատեղ բիզնեսն էր, չարաչար սխալվում եք... Մյուս անգամ, երբ դեպի «Վորոնեժ» մեր հանրահայտ արտահանումների գծով վարչության պետ Սահակյան Արմանի սիգարետի ստենդերից Դեն Բիլզերյանի վեյփերից գնեք, նկատի ունեցեք, որ դրանով 33%-ով սատարում եք «թուրքերի դրածոների» դեմ ազգային ազատագրական դիմադրությանը: Ցավոք մյուս 33%-ն տոկոսով սատարում եք հենց բուն «թուրքերի դրածոներին»: Էն վերջի 33%-ն էլ մեր Արմանի փայն ա: Տենց ա ագավոռկեն, բոլորիս կողմից շատ սիրված, «Սեդրակիչ» կրտսերի հետ: Գնացել, Հայաստանի ու Ադրբեջանի տարածքում էքսկլյուզիվ ա վերցրել Բիլզերյանից, 4 միլիոն դոլարի ապրանք ա բերել, շատ սահուն կերպով անցկացրել մաքսայինն ու, «ում-հետ-որ-պետք-ա» կիսվելով, շուկա են գրավում՝ ևս մոտ մեկ միլիոն դոլար ջեբները դնելով:

Նենց որ պատրաստ եղեք, որ վաղը մյուս օր քոչի շները գրելու են, որ Բիլզերյանի վեյփը չծխողները հող հանձնող տականքներ են, որ իրենց... ըըը... թոքերն են տաքացնում մեր զինվորների արյան վրա:

Ասում եմ ձեզ՝ սրանց նման ցինիկ բո*ի տղերք աշխարհով մեկ ման գաս չես ճարի: Զուր չի, որ արցախցիք սրանց պապու՝ Սեդրակի, «հերոսությունները» մինչև հիմա հիշում են... սրանց մոտ ցեղական ա: Արյան մեջ ա նենգությունը:
Ու սենց դրվագները հարյուրավոր են...»:

Աղբյուրը`   Արթուր Դանիելյան