Փորձարկվում են «Մասնագիտական կողմնորոշում» դասընթացի փորձնական չափորոշիչն ու ծրագրերը

Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման շրջանակում ՀՀ Տավուշի մարզում ներկայում փորձարկվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված «Մասնագիտական կողմնորոշում» դասընթացի փորձնական չափորոշիչն ու ծրագրերը (8-11-դասարաններ): «Մասնագիտական կողմնորոշում» կրթական ծրագրի հիմնական նպատակը սովորողների մասնագիտության գիտակցված ընտրությանը նպաստելն է՝ անձի հետաքրքրություններին, կարիքներին և առանձնահատկություններին, ինչպես նաև աշխատաշուկայում մրցունակ աշխատուժի պահանջարկին առավելապես համապատասխանող մասնագիտական գիտակից ընտրության հնարավորության ստեղծմամբ:
«Մասնագիտական կողմնորոշում» դասընթացի ծրագրի խնդիրներն են.
. հոգեբանամանկավարժական դիագնոստիկ մեթոդներով բացահայտել սովորողների անհատական հոգեբանական առանձնահատկությունները՝ առանձին հատկանիշները, խառնվածքը, ընդունակությունները, հետաքրքրությունները և այլն,
. տրամադրել տեղեկատվություն և խորհրդատվություն՝ սովորողի նախասիրություններին և աշխատաշուկայի պահանջարկին համապատասխան,
. ձևավորել աշխատանքի և մասնագիտությունների վերաբերյալ դրական վերաբերմունք,
. նպաստել կարիերայի պլանավորման և ձեռնարկատիրական գործունեության միջոցով ինքնազբաղվածության ապահովմանն ուղղված գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձևավորմանը,
. կազմակերպել և անցկացնել ոչ ֆորմալ խմբային դասընթացներ՝ ուղղված կարիերայի պլանավորման հմտությունների զարգացմանը,
. ձևավորել համագործակցության ճկուն համակարգ արհեստագործական, միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև գործատուների, միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների և շահագրգիռ այլ կառույցների միջև:
«Մասնագիտական կողմնորոշում» դասընթացի ծրագրի համար առաջարկվող ժամաքանակը տարեկան 34 ժամ է (շաբաթական մեկ հանդիպում): Դասընթացը կարող է վարել միայն վերապատրաստված և երաշխավորված մասնագետը (նախապատվությունը տրվում է դպրոցի սոցիալական մանկավարժին, հոգեբանին և մասնագիտացված կրթական աջակցությունների գծով փոխտնօրենին), որին նախապես պետք է ընտրի դպրոցը՝ հաշվի առնելով «Մասնագիտական կողմնորոշում» դասընթացը դասավանդելու համար անհրաժեշտ մասնագիտական և անձնային որակները:
ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն

Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
28820.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
34820.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
35420.07.2026, 14:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
95017.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
91616.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
264216.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
190015.07.2026, 21:35
«ԵՊՀ-ն չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է». «ՀայաՔվե»
115410.07.2026, 15:00