«ԱԳՆ հայտարարության հետ կապված՝ պետք է կարևորել 2 հիմնական բաղադրիչ». արևելագետ
![]() 478 Շաբաթ, 05 փետրվարի, 2022 թ., 03:06 Արևելագետ Արմեն Պետրոսյանի գրառումը. «Նախօրեին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել առ այն, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին, Վիեննայում։ Երևանի և Անկարայի միջև տեղի ունեցող առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման օբյեկտիվ գործընթացի համատեքստում վերոնշյալ հայտարարության հետ կապված պետք է կարևորել 2 հիմնական բաղադրիչ։ Նախ և առաջ, ողջունելի է գործընթացի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման առաջանցիկ գործելաոճը, քանի որ ցայժմ թեմատիկ առանձին տեղեկություններ հայտնի են դարձել հիմնականում ԹՀ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններից, որը չի բացառվում նաև՝ Անկարայի կողմից հատուկ ուղեգիծ է՝ ներհայաստանյան գործընթացների վրա ազդելու, իշխանություն-հասարակություն հարաբերություններում անվստահության խորացմանը նպաստելու տեսանկյունից։ Մյուս կարևոր հանգամանքը, մեծ հավանականությամբ, Երևանի պնդումն է՝ հաջորդ հանդիպումը Վիեննայում անցկացնելու վերաբերյալ։ Այս իրողությունը կարևոր է այն առումով, որ ի հեճուկս Անկարայի բազմակի պնդումների՝ առանց որևէ միջնորդի ներգրավման, երկխոսությունը բացառապես Թուրքիայում և Հայաստանում անցկացնելու ձգտման, հայկական կողմից փորձ է արվում պահպանել այս գործընթացի հանդեպ մշտապես հետաքրքրություն դրսևորած երկու հիմնական դերակատարների՝ Ռուսաստանի և պայմանական Արևմուտքի միջև հավասարակշռությունը։ Քանի որ հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի էր ունեցել Մոսկվայում»։ Աղբյուրը` Արմեն Պետրոսյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
7903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
173Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
236Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
283Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
221Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
178Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
301Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
341Երեկ, 16:09
