«Սահակաշվիլին դեռ երկու տարի առաջ էր խոստովանել, որ հիմարություն է թույլ տվել»․ Գևորգ Դանիելյան
![]() 680 Կիրակի, 06 փետրվարի, 2022 թ., 17:24 ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի գրառումը. «Թուրքերի հետ առևտրային հարաբերությունների հաստատման առաջամարտիկ Սահակաշվիլին դեռ երկու տարի առաջ էր խոստովանել, որ ինքը Վրաստանում հիմարություն է թույլ տվել՝ առանց ուշադիր ուսումնասիրելու, ստորագրելով վրաց֊թուրքական պայմանագիրը։ Այդ հիմարության հետևանքներն իրենց շատ լավ զգացնել են տալիս։ Ուստի Սահակաշվիլին կոչ է անում Ուկրաինային զերծ մնալ խորամանկ ու խելացի Էրդողանի հետ նույն պայմաններով պայմանագիր կնքելուց։ Մեզ ո՞վ է խորհուրդ տալիս։ Թուրքիան մշտապես եղել է այս երկու երկրների դաշնակիցը, և եթե այսպես է վարվում իր դաշնակիցների հետ, ապա չեմ էլ պատկերացնում, թե ինչպես կվարվի մի երկրի հետ, որի զինվորներին դեռ մեկ տարի առաջ սպանում էր բայրաքթարներով ու վարձկան ահաբեկիչներով։ Հիմա շրջանառության մեջ են դրել մի սոցհարցման արդյունքներ, թե իբր 70 տոկոսը տենչում է թուրքերի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ ոչինչ չասող վերացական փաստաթուղթ։ Հարգելիներս 100 տոկոսն է համաձայն, որ հարաբերությունները կարգավորվեն, բայց ե՞րբ, ի՞նչ պայմաններով և ի՞նչ ներքին երաշխիքային ռեսուրսներով...»։ Աղբյուրը` Գևորգ Դանիելյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
10903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
180Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
241Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
294Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
227Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
308Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
352Երեկ, 16:09
