«Դատախազնե՛ր ու դատավորնե՛ր, որ դարձել եք ոմն մեկի կույր գործիքը, սրա տակից ո՞նց եք դուրս գալու»․ Գ․ Նազարյան
![]() 370 Երկուշաբթի, 07 փետրվարի, 2022 թ., 21:24 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի գրառումը․ «Լրահոսում կարդում եք՝ Քաջարանի քաղաքապետ Փարամազյանին կրկին կալանավորեցին, դատավոր Բախշիյանին կալանավորեցին ու անցնում եք առաջ, մտածելով, թե մենք ոչինչ չենք արել, որ մեզ կալանավորեն։ Հենց այդպես միլիոնավորներ մտածում էին 1937-ին։ Իսկ ձեզ թվում է՝ Փարամազյանն ու Բախշիյանն են արե՞լ։ Վա՛յ, վա՛յ, վա՛յ։ Դատախազներ ու դատավորներ, որ դարձել եք ոմն մեկի կույր գործիքը, դուք սրա տակից ո՞նց եք դուրս գալու, թե՞ իրոք մտածում եք, որ անպատիժ եք մնալու։ Այդպես մտածում էին նաև Ստալինի ու Եժովի կամակատար դատախազներն ու դատավորները, որոնք հետո պատժվեցին օրենքի ամբողջ խստությամբ։ Դուք ևս պատժվելու եք օրենքի ամբողջ խստությամբ։ Ու երանի տվեք, որ հենց այդպես պատժվեք։ Ոչինչ չի մոռացվում, ոչ ոք չի մոռացվում»։ Աղբյուրը` Գեղամ Նազարյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
