Ավինյանին ստվերային քաղաքապետ նշանակելու գործընթացը հարթ չի անցել. Փաշինյանը միջամտել է. «Հրապարակ»
![]() 264 Երեքշաբթի, 08 փետրվարի, 2022 թ., 09:12 «Հրապարակ» թերթը գրում է. «Տիգրան Ավինյանին փոխքաղաքապետ, իրականում՝ ստվերային քաղաքապետ նշանակելու գործընթացը հարթ չի անցել: Նիկոլ Փաշինյանը խուսափել է միանձնյա որոշում կայացնելուց, որ չվիրավորի իր հավատարիմ զինակից Խաչատուր Սուքիասյանին, ում երազանքն էր այդ պաշտոնը զբաղեցնելը, և Ավինյանի թեկնածությունը դրել է «Քաղպայմանագրի» վարչության նիստին: Այստեղ ձևավորված ավանդույթի համաձայն՝ ՔՊ-ականներն առիթը բաց չեն թողել իրենց թիմակցին բզկտելու համար: Առցանց ընթացող նիստի ժամանակ իրար հերթ չտալով՝ դատափետել են Ավինյանին, հիշել հին ու նոր մեղքերը, նրա նշանակվելու դեմ հակափաստարկներ բերել: Այնքան, որ Փաշինյանը ստիպված միջամտել է ու հարցը դրել քվեարկության: Այդքանից հետո էլ Ավինյանի թեկնածությանը 6 դեմ ձայն է եղել ՔՊ վարչության կազմից: Փոխքաղաքապետերի թեկնածությունները քվեարկության չեն դրվել. նրանց Ավինյանն է ընտրել: Այնպես որ, շուտով քաղաքի փաստացի կառավարումը կանցնի Ավինյանին, իսկ Հրաչյա Սարգսյանը կմնա որպես բուտաֆորիա»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
