«Ադրբեջանը շարունակում է իր ահաբեկչական գործողությունները խաղաղ բնակիչների նկատմամբ». Թագուհի Թովմասյան
![]() 561 Երեքշաբթի, 08 փետրվարի, 2022 թ., 16:48 «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրում է. «Ադրբեջանը շարունակում է իր ահաբեկչական գործողությունները խաղաղ բնակիչների նկատմամբ։ Արցախի Հանրապետության դատախազությունը տեղեկացնում է, որ ադրբեջանական մարտական դիրքից կրակել են քարամշակման կետում աշխատող բանվորների վրա։ 2022թ. փետրվարի 5-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Ասկերան քաղաքի մերձակայքում գտնվող «Օղտեն մաշկ» կոչվող տեղամասում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից խոշոր տրամաչափի գնդացրով մի քանի կրակահերթ է արձակվել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի վարչական տարածքում գործող «Ապագա սերունդների հիմնադրամ» ՍՊ ընկերության քարամշակման կետի բանվորներ Գ. Բ-ի, Ա. Թ-ի և Ա. Հ-ի ուղղությամբ, ովքեր տվյալ պահին տրակտորի վերանորգման աշխատանքներ էին կատարում: Արձակված կրակոցներից պաշտպանվելու նպատակով, մինչև ոստիկանության աշխատակիցների ժամանելը, վերջիններս շուրջ երկու ժամ ստիպված թաքնված են մնացել՝ այդ ընթացքում զանգելով և դեպքի մասին իրազեկելով իրենց տնօրինությանը: Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ԱՀ ոստիկանության կողմից ձեռնարկվում են քրեադատավարական միջոցառումներ: Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունն եմ հրավիրում Ադրբեջանի ահաբեկչական գործողությունների վրա, որոնք 44-օրյա պատերազմից հետո պարբերական բնույթ են կրում։ Ադրբեջանի նման քաղաքականությունը խստագույնս պետք է դատապարտվի և արժանանա համապատասխան գնահատականի»։ Աղբյուրը` Թագուհի Թովմասյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
10903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
180Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
241Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
294Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
227Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
308Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
352Երեկ, 16:09
