«Ձեր կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում ասում էր 5000 զոհ, որտեղի՞ց այդ տվյալը»․ Փաշինյանը՝ Մամիջանյանին
![]() 420 Չորեքշաբթի, 09 փետրվարի, 2022 թ., 19:00 ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը հարց ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասելով․ «2016 թվականի հաղթանակից հետո տևական ժամանակ շատ ու շատ լրատվամիջոցներ, որոնցում այն ժամանակ աշխատում էին ձեր քաղաքական թիմի որոշ ներկայացուցիչներ, անդադար արծարծում էին Քառօրյայի ընթացքում հարյուրից ավելի զոհերի թիվը։ Վերջին աղետալի պատերազմի հետ կապված չպարզված հանգամանքներ դեռ ունենք, բայց Ապրիլյանի պարագայում այդ թիվը հստակ էր։ Ցանկալի կլինի, որ նաև մեր գործընկերները, որոնք այս ընթացքում նույնպես օգտագործում են տվյալ, որը փաստական որևէ հիմք չունի և մանիպուլյատիվ է, այլևս նման կերպ չվարվեն Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի թվի վերաբերյալ»։ Ի պատասխան Մամիջանյանի՝ Փաշինյանն ասաց․ «Ձեր դիտարկումն, ի դեպ, ճիշտ եմ համարում։ Բայց ուզում եմ ասել, որ ընդամենը օրեր առաջ, ձեր կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում ասում էր 5000 զոհ։ Որտեղի՞ց այդ տվյալը։ Դրանից առաջ էլ է եղել, իր ընտանիքի մի ուրիշ անդամ 7000 թիվ է հրապարակել և այդ թիվը դրվել է շրջանառության մեջ ու մինչև հիմա կրկնում են: Տվյալ ունեն՝ թող հրապարակեն»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
