Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Նախագիծը կարելի է անվանել նաև հող հանձնողների ու հող հանձնել քարոզողների դեմ նախագիծ»․ Վ․ Գրիգորյան

«Նախագիծը կարելի է անվանել նաև հող հանձնողների ու հող հանձնել քարոզողների դեմ նախագիծ»․ Վ․ Գրիգորյան
265
Չորեքշաբթի, 09 փետրվարի, 2022 թ., 22:18

«Հայրենիքի փրկության շարժման» իրավական հանձնախմբի քարտուղար Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել անչափ ողջունելի օրենքի նախագիծ, որով նախատեսվում է քրեականացնել
1️⃣Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանելիությունը կասկածի տակ դնելը կամ հերքելը,
2️⃣ նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը,
3️⃣Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի նկատմամբ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ այն սահմանափակելուն ուղղված հրապարակային արտահայտությունները,
4️⃣նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը:
Նախագիծը կարելի է անվանել նաև հող հանձնողների ու հող հանձնել քարոզողների դեմ նախագիծ:
Նախագծի հեղինակներն են Արամ Վարդևանյանը, Իշխան Սաղաթելյանը և Աղվան Վարդանյանը:
Սա անչափ կարևոր նախագիծ է ադրբեջանական գործակալների բերանները օրենքով փակելու համար»:

Աղբյուրը`   Վահե Գրիգորյան