Մայր Աթոռում կկատարվի Տեառնընդառաջի նախատոնակը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ․ «Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Տեառնընդառաջի տոնը, որը խորհրդանշում է 40-օրյա մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին։
Փետրվարի 13-ի երեկոյան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Սուրբ Գայանե վանքում 17։30-ին կկատարվի Երեկոյան ժամերգություն և Տեառնընդառաջի նախատոնակ։ Հավարտ արարողության՝ Մայր Աթոռի միաբանական շենքի շրջափակում կվառվի Տեառնընդառաջի խարույկը։
Տեառնընդառաջի տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է որպես նորապսակների օրհնության օր: Այս կապակցությամբ փետրվարի 14-ին՝ բոլոր եկեղեցիներում մատուցվող Սուրբ Պատարագի ավարտին, կկատարվի նորապսակ զույգերի օրհնության կարգ»:

«Ո՞վ պետք է պատասխան տա ճանապարհների վտանգավոր հատվածների և թերի վերահսկողության համար»․ Շիրազ Խաչատրյան
2117:42
«Հուսով եմ՝ չեն կոտրվի և քվե չեն տա ալիևին». Սամվել Ասլիկյան
6716:42
«Ընդդիմությունն Արևելյան Հայաստանի թուրքացման ծրագրին դիմադրող եզակի միջնաբերդերից է». Վահե Սարգսյան
7415:48
«Պարզվում է՝ 3 տարեկան երեխայի անձնագիրը փոխել հնարավոր չէ»․ Հովսեփ Կուբատյան
9314:42
«Արդեն 3-րդ անգամն է՝ կալանքից ազատվում է «Չաղ Ռուստամը»»․ լրագրողը՝ Արփինե Սարգսյանին (տեսանյութ)
10012:54
Հայտնի են զոհված ամուսինների և նրանց որդու անունները
14012:18
«Փաշինյանի ժողովրդավարության իրական երեսը». Անուշ Միրզոյան (տեսանյութ)
10311:48
«Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական ներկայացրած կլինեք». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
11911:24