Նոյեմբերի 16-ին գերեվարվածներին Ադրբեջանում առանց բուժօգնության են թողել. ռազմագերիներից մեկը մահացել է
![]() 1602 Ուրբաթ, 11 փետրվարի, 2022 թ., 09:06 Նոյեմբերի 16-ին գերեվարված զինծառայողների նկատմամբ Ադրբեջանում ցուցաբերվել է անմարդկային, նվաստացուցիչ վերաբերմունք, պատճառվել են տառապանքներ, թողել առանց բուժօգնության, որի հետևանքով ռազմագերի Արթուր Մարտիրոսյանը զոհվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։ «Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել 2021թ. նոյեմբերի 16-ին գերեվարված զինծառայողների խոշտանգման, նրանց նկատմամբ անմարդկային, նվաստացուցիչ վերաբերմունք դրսևորելու, դիտավորությամբ լուրջ տառապանքներ պատճառելու, վիրավոր զինծառայողին անօգնական վիճակում թողնելու և անհրաժեշտ բժշկական օգնություն չցուցաբերելու պայմաններում ռազմագերի Արթուր Ջիվանի Մարտիրոսյանի զոհվելու վերաբերյալ։ Նշված փաստերի առթիվ 2021թ. դեկտեմբերի 20-ին քրեական գործի նյութերով հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով և միացվել մայր գործին»,- հայտնել են ՔԿ-ից։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |
Իրանում ականի պայթյունից երկու երեխա է մահացել
177Երեկ, 21:40Հյուսիսային պողոտայում առևանգել են ոստիկանական ավտոմեքենա և վթարի ենթարկվել
144Երեկ, 20:00Ողբերգական վթար՝ Գեղարքունիքի մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր
374Երեկ, 16:12Ստամբուլում երկրաշարժ է գրանցվել
215Երեկ, 16:08Խոշոր հրդեհ՝ Իրկուտսկում (տեսանյութ)
200Երեկ, 13:143 երիտասարդ դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց
262Երեկ, 12:00Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 24-ի (տեսանյութ)
299Երեկ, 11:045.4 մագնիտուդով երկրաշարժ՝ Ճապոնիայում
326Երեկ, 10:46