«Հայաստանին ևս ձեռնտու չէ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը». Նաիրի Հոխիկյան
![]() 725 Ուրբաթ, 11 փետրվարի, 2022 թ., 19:36 Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է. «Մեծ Բրիտանիայի ռազմական ինժեներներն օգնում են Լեհաստանի բանակին, որ Բելառուսի սահմանի հսկողությունն ավելի ուժեղացվի՝ իրենց խոսքով՝ ռուսական ագրեսիայից պաշտպանվելու համար։ Այս համատեքստում շարունակվում են Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի կողմից մեծ քանակի զինտեխնիկայի մատակարարումներ Ռումինիա, Լեհաստան և հատկապես Ուկրաինա։ Լոնդոնն ամեն կերպ ձգտում է հասնել Ռուսաստան-Ուկրաինա ռազմական բախման, ինչի համար կրակի վրա յուղ է լցնում նաև Թուրքիան՝ կրկին մեծաքանակ «Բայրաքթար» ԱԹՍ-ներ ուղարկելով Ուկրաինա։ Հույս ունեմ, որ ամեն դեպքում ռուսական և ուկրաինական իշխանությունները խելամիտ կլինեն և պատերազմ չեն սկսի։ Նախ 7-10 օրում ռուսները կմտնեն Կիև և կապիտուլյացիայի կենթարկեն այդ երկիրը, և ոչ մի ՆԱՏՕ չի օգնի ուկրաինացիներին։ Բացի այդ, դա կլինի եղբայրասպան պատերազմ, որից կշահեն այլ պետություններ, բայց ոչ երբեք Ուկրաինան։ Հայաստանին ևս ձեռնտու չէ Ռուսաստան-Ուկրաինա հնարավոր պատերազմը, քանի որ Թուրքիան շատ արագ կօգտվի առիթից ու նոր ագրեսիա կսկսի մեր դեմ՝ Ադրբեջանի ու ահաբեկիչների միջոցով։ Հակամարտության շարունակական սրման պարագայում կրկին առևտրի մեջ կմտնի ռուսների հետ՝ խոստանալով չօգնել Ուկրաինային և փոխարենը պահանջելով զիջում՝ հայկական կողմի հաշվին»։ Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
