Սևան-Դիլիջան ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով զոհերից մեկը երեխա է
![]() 1261 Շաբաթ, 12 փետրվարի, 2022 թ., 13:00 Փետրվարի 12-ին, ժամը 07:18-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սևան-Դիլիջան ավտոճանապարհի 27-րդ կմ-ին «Mercedes-Benz C240» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Ռ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 70 մ գլորվել ձորը. վարորդը տեղում մահացել է. ավտոմեքենայի մոտ հայտնաբերվել է 12-15 տարեկան տղա երեխայի դի։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ուղևոր Մ. Ռ-ն (ծնված 2007թ.) տեղափոխվել է Դիլիջանի ԲԿ: Փրկարարներն ուղևոր Ս. Ռ-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինը հոսպիտալացվել է Դիլիջանի ԲԿ: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին, դիերը ձորից դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: |
Իրանում ականի պայթյունից երկու երեխա է մահացել
177Երեկ, 21:40Հյուսիսային պողոտայում առևանգել են ոստիկանական ավտոմեքենա և վթարի ենթարկվել
144Երեկ, 20:00Ողբերգական վթար՝ Գեղարքունիքի մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր
374Երեկ, 16:12Ստամբուլում երկրաշարժ է գրանցվել
215Երեկ, 16:08Խոշոր հրդեհ՝ Իրկուտսկում (տեսանյութ)
200Երեկ, 13:143 երիտասարդ դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց
262Երեկ, 12:00Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 24-ի (տեսանյութ)
299Երեկ, 11:045.4 մագնիտուդով երկրաշարժ՝ Ճապոնիայում
326Երեկ, 10:46