Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Հույս ունեմ` Արայիկ Հարությունյանը հանդես կգա պարզաբանող հայտարարությամբ». քաղաքագետ

«Հույս ունեմ` Արայիկ Հարությունյանը հանդես կգա պարզաբանող հայտարարությամբ». քաղաքագետ
429
Շաբաթ, 12 փետրվարի, 2022 թ., 14:30

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Իրավապահ մարմինները պարտավոր են օպերատիվ կանխել բռնության որևէ դրսևորում
Քիչ առաջ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրահանգով մեր խմբագրություն են ներխուժել մոտ 10 հոգի և ներկայացել են՝ որպես զոհված զինվորների ծնողներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է «Politik.am» կայքի խմբագիր Բորիս Մուրազին։
Նա մանրամասնել է, թե միջադեպը կապված է կայքի հրապարակումներից մեկի հետ։
Ցանկացած ճնշում, բռնություն ԶԼՄ-ների դեմ դատապարտելի է՝ անկախ այն հանգամանքից, թե ովքեր ու ինչ մոտիվներով են դրանք կազմակերպել։
Հույս ունեմ, որ Արայիկ Հարությունյանը հանդես կգա (կամ նրա անունից հանդես կգան) պարզաբանող հայտարարությամբ, որտեղ կամ կհերքվի Արցախի նախագահի մասնակցության փաստը, կամ էլ՝ բոլորս կհասկանանք տեղի ունեցածի մոտիվները։
Իսկ իրավապահ մարմինները պարտավոր են օպերատիվ կանխել բռնության որևէ դրսևորում»։