«Իշխանությունները ճիշտ կանեն «խոսեն» ու շատ «խոսեն» ՊՇՌ թեստերի և դրա վերաբերյալ ՍԴ որոշումից»․ Վարդևանյան
![]() 352 Շաբաթ, 12 փետրվարի, 2022 թ., 21:36 Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սահմանադրական դատարանը հրապարակել է 2021 թվականի տարեկան հաղորդումը։ Հաղորդման մեջ հատուկ ընդգծվել է մեր դիմումի հիման վրա՝ ՊՇՌ թեստավորման վերաբերյալ ՍԴ որոշումը, որով ոչ միայն ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ էր ճանաչվել աշխատողների իրենց հաշվին ծախսերը կատարելու հրամանով դրված պարտականությունը, հստակ վերլուծվել էր նվազագույն ամսական աշխատավարձի և թեստերի ծախսերի անհամաչափությունը, այլ նաև ուղիղ նշվել էր «առաջացած իրավիճակը ենթադրում է․․․ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ սոցիալական համերաշխության օրակարգով»։ Այս ձևակերպումը կրկին ընդգծվել է տարեկան հաղորդման մեջ։ Որպես ընդհանուր հետևություն ՍԴ որոշումների վերաբերյալ նշվել է հետևյալը․ «Սահմանադրական դատարանի կողմից մատնանշված հիմնախնդիրներն անհրաժեշտ իրավական լուծումներ ստանալու ՓՈԽԱՐԵՆ կասկածի տակ են դրվում անգամ Սահմանադրական դատարանի որոշումները կամ որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները»։ Պարզաբանման կարգով, Սահմանադրական դատարանն առհասարակ հաղորդակցվում է կամ որոշումներով կամ տարեկան հաղորդումներով։ Այժմ շատ պարզ վարժությամբ կարելի է կռահել ում է ուղղված այս դիրքորոշումը։ Կարծում եմ՝ իշխանությունները սահմանադրական բարեփոխումների, բեմադրության նպատակ հետապնդող քննիչ հանձնաժողովից խոսելու փոխարեն ճիշտ կանեն, «խոսեն» ու շատ «խոսեն» ՊՇՌ թեստերի և դրա վերաբերյալ ՍԴ որոշումից, իսկ սիրելի աշխատողներն ու գործատուները թող կրկին ուշադիր լինեն այս հանգամանքի վրա»։ Աղբյուրը` Արամ Վարդևանյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
