Սեբաստիայի փողոցում բախվել են 4 ավտոմեքենա. կան տուժածներ
![]() 834 Երկուշաբթի, 14 փետրվարի, 2022 թ., 10:30 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն փետրվարի 13-ին՝ ժամը 20։05-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 16 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սեբաստիայի փողոցի թիվ 16/1 շենքի մոտակայքում բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1977թ․), մեկ այլ «Opel Astra G» (վարորդ՝ Դ. Հ., ծնված 1980թ․), «Opel Zafira» (վարորդ՝ Հ. Հ., ծնված 1988թ․) և «Nissan Juke» (վարորդ՝ Ժ. Ս., ծնված 1981թ․) մակնիշների ավտոմեքենաները։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Ա-ին և ուղևոր Լ. Ա-ին (ծնված 1988թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջիններս հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները Ա․ Ա-ի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր, իսկ Լ․ Ա-ինը՝ բավարար։ |
Իրանում ականի պայթյունից երկու երեխա է մահացել
15921:40Հյուսիսային պողոտայում առևանգել են ոստիկանական ավտոմեքենա և վթարի ենթարկվել
14020:00Ողբերգական վթար՝ Գեղարքունիքի մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր
36616:12Ստամբուլում երկրաշարժ է գրանցվել
21016:08Խոշոր հրդեհ՝ Իրկուտսկում (տեսանյութ)
19813:143 երիտասարդ դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց
26012:00Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 24-ի (տեսանյութ)
29311:045.4 մագնիտուդով երկրաշարժ՝ Ճապոնիայում
32110:46