Կիրակի, 06 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

Տանտերը խնջույքի ժամանակ բահով սպանել է հյուրերին

Տանտերը խնջույքի ժամանակ բահով սպանել է հյուրերին
1033
Երեքշաբթի, 15 փետրվարի, 2022 թ., 20:48

Կրասնոդարի երկրամասում տղամարդը խնջույքի ժամանակ սպանել է 2 հյուրի: Դեպքը տեղի է ունեցել Նովոպոկրովսկի թաղամասում՝ Սուրբ Վալենտինի օրը։ Զույգը՝ 42 և 48 տարեկան, հյուր է եկել 54-ամյա տղամարդուն։ Երբ երեքն էլ հարբել են, կոնֆլիկտ է ծագել, 42-ամյա հյուրն սկսել է վիրավորել տան տիրոջը: Արդյունքում տանտերը բահով մի քանի հարված է հասցրել նրա գլխին ու տեղում սպանել։ Հետո տան տերը նույն կերպ վարվել է սպանության ականատեսի հետ, ապա որոշել է թաքցնել հանցագործության հետքերը: նա դիակները գյուղից դուրս բերել, իսկ երբ օգնության խնդրանքով հարևանին տեղյակ է պահել իր արարքի մասին, վերջինս ոստիկանություն է կանչել: