Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ռուսական մեդիան մեծ խանդով է անդրադառնում պաշտոնական Երևանի արևմտյան շփումներին»․ քաղաքագետ

«Ռուսական մեդիան մեծ խանդով է անդրադառնում պաշտոնական Երևանի արևմտյան շփումներին»․ քաղաքագետ
260
Հինգշաբթի, 17 փետրվարի, 2022 թ., 00:36

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «Տխուր եզրահանգում
Ռուսական մեդիան, որպես կանոն, մեծ խանդով է անդրադառնում պաշտոնական Երևանի արևմտյան շփումներին, եթե նույնիսկ դրանք արարողակարգային բնույթ են ունենում։ Հակառակը՝ Regnum-ն այսօր խիստ դրական շեշտադրումներով է անդրադարձել Ալիև- Ստոլտենբերգ հեռախոսազրույցին՝ Ադրբեջանի նախագահից կերտելով «միջնորդի» կերպար ռուս- ուկրաինական հարաբերություններում։
Նման երկակի ստանդարտների մոտիվները բազմաշերտ են, սակայն, ցավոք, հանգում են տխուր եզրահանգման՝ Հայաստանի սուբեկտության էական նվազման ու Ադրբեջանի միջազգային դերակատարության մեծացման փաստի ամրագրմանը»։