«Որոշ հայակերպեր միջազգային իրավունքից այնպես են վախենում, ինչպես սատանան՝ խնկից». Հրանտ Խաչատրյան
![]() 280 Հինգշաբթի, 17 փետրվարի, 2022 թ., 17:00 ՍԻՄ նախկին նախագահ Հրանտ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Որոշ հայակերպեր միջազգային իրավունքից այնպես են վախենում, ինչպես սատանան՝ խնկից։ Դրանց թիվը բազմանում է, օրինակ, այն հաճույքից, որ նորանկախ Հայաստանը, ի սկզբանե, հայտարարել է, որ պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ ստեղծել Թուրքիայի հետ։ Մինչդեռ այդ «անմեղ պատրաստակամությունն» անկախացող վերամիավորված Հայաստանի հիմքի տակ դրված դանդաղ գործողության առաջին ականներից մեկն էր։ Ասեմ ինչու, բայց համբերեք մինչև հետգրությունը. Վերամիավորված Հայաստանի շրջափակումը Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից եղել ու մնում է միջազգային իրավունքի կոպիտ խախտում, ու նրանց կողմից դա որպես նախապայման ներկայացնելը եղել է ու կա հանցագործություն մարդկության հանդեպ։ Բոլոր նրանք, ովքեր թույլ են տվել ու տալիս հակառակ կողմին իր կատարած մեկ հանցագործությունը չեզոքացնել ավելի վաղ կատարածով՝ հանցակից են եղել ու կան նրան։ Ավելի պարզ ասած՝ Թուրքիան ու Ադրբեջանն այսօր էլ պարտավոր են ապաշրջափակել մեզ առանց հայերից «նեղանալու», քանի որ դա միջազգային իրավունքի պահանջ է։ Նույնն ասել ու կրկնում եմ Արցախի վերամիավորման դեմ ներկայացված նախապայմանի մասին։ Այսօր, երբ նրանք «հանում» են իրենց ապօրինի նախապայմաններն «առանց նախապայմանների խաղաղության» դիմաց, դա նշանակում է ոչ այլ ինչ, քան դանդաղ գործողության միանգամից երկու ականների պայթյուն Վերամիավորված Հայաստանի Հանրապետության հիմքի տակ։ Հ. Գ. Ցեղասպանության ճանաչման/չճանաչման խնդիրն ավելի նուրբ է, որին կանդրադառնամ ավելի հարմար պահի։ Առայժմ հիշեք, որ Հայաստանը որևէ կերպ պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ու մոբիլիզացրեք ձեր ջանքերն առնվազն 3 դանդաղ գործող ականներ ականազերծելու հաշվարկով»։ Աղբյուրը` Հրանտ Խաչատրյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
10503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
180Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
241Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
293Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
308Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
349Երեկ, 16:09
