«Ո՞վ է որոշել, որ Վայոց ձորի երիտասարդությունը պետք է իր բնակավայրում կրթության իրավունքից զրկվի»․ Անի Սամսոնյան

Նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հիմա Հայաստանում կրթությունը խնդի՞ր է, թե՞ խնդիր չէ:
Վերջին սոցիալական հարցումները վկայում են, որ քաղաքացիները Կառավարության գործունեության առաջնահերթություններում առաջինը նշում են աշխատատեղերի ստեղծումը, երկրորդը՝ կրթության բարելավումը:
Բոլորը հաստատական նշանով պնդում են, որ կթության հարցը լուրջ է: Հատկապես՝ իշխանությունը:
Բայց այդ ուղղությամբ գործողությունները առնվազն անհասկանալի ու ոչ համոզիչ են:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղը փակում եք ու ոչ մի իրազեկում կամ հիմնավորում չեք ներկայացնում շահառու ուսանողներին:
Հասկացանք, մարզերի զարգացման հարցը տարեցտարի բարդանում է՝ հաշվի առնելով դեմոգրաֆիան, ռեսուրսի խնդիրը և անվտանգության հետ կապված անորոշությունները: Բայց մենք տարածքային համաչափ զարգացման խնդիրը ի՞նչ ռազմավարությամբ ենք լուծում. ենթակառուցվածքները և տեղական կենսագործունեության գրավչությունը բարձացնելու նոր լուծումներ փնտրելո՞վ, թե՞ անբարեխիղճ բժշկի պես բժշկական դանակի՝ փրթել-թափել մեթոդներով:
Ո՞վ է որոշել, որ Վայոց Ձորի երիտասարդությունը պետք է իր բնակավայրում կրթության իրավունքից զրկվի, որովհետև կան խնդիրներ: Կառավարության խնդիրը իրավունքը պաշտպանելով խնդրի լուծումն է և ոչ թե հակառակը:
Հետո, որ երիտասարդությունը գալիս է ստիպված Երևան ուսանելու, ասում են՝ փախչում են իրենց ծննդավայրից:
Սխալ որոշում է և ոչ մի հուսադրող բան չկա այս ամեն ինչի մեջ: Եթե Եղեգնաձորում ապագա չկա, այդպես էլ ասեք»:

Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
278Երեկ, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
338Երեկ, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
344Երեկ, 14:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
94017.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
91116.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
261416.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
188415.07.2026, 21:35
«ԵՊՀ-ն չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է». «ՀայաՔվե»
114910.07.2026, 15:00