Վայոց ձորի միակ բուհը կարող է փակվել
![]() 556 Երկուշաբթի, 21 փետրվարի, 2022 թ., 01:00 Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղում 2022-2023 թթ․ համար ընդունելություն չի լինի։ Որոշումն ընդունվել է (որոշման 8-րդ կետ) Տնտեսագիտական համալսարանի գիտխորհդի՝ 2021 թ-ի հոկտեմբերի 11-ի նիստում։ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի ուսանողներն անհանգաստացած են, որ Վայոց ձորի միակ բուհը կարող է փակվել։ Բուհի Եղեգնաձորի մասնաճյուղի Կառավարում բաժնի 3-րդ կուրսի ուսանող Շուշանիկ Դանիելյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ առայժմ որոշում կա, որ պետք է դադարեցվի ընդունելությունն այս տարվա համար։ Համալսարանի ուսանողները ստորագրահավաք են իրականացրել, իրենց դիմումը ներկայացրել ԿԳՄՍ նախարարությանը։ Հանդիպել են Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Էդգար Ալեքսանյանի հետ, որն էլ նրանց ուղղորդել է բուհի ռեկտոր Դիանա Գալոյանի հետ խոսելու։ Նախկին, ներկա և ապագա ուսանողներն իրենց ֆեյսբուքյան էջերով բաց նամակով դիմել են վերջինիս, որպեսզի խնդրին լուծում տրվի։ «600 ստորագրություն ենք հավաքել, որպեսզի ընդունելությունը վերականգնվի, բուհը չփակվի, քանի որ մարզի միակ համալսարանն է։ Սոցիալապես խնդիրներ ունեցող ուսանողները շատ են, որոնք չեն կարողանա հասնել Երևան և իրենց ուսումը շարունակել»,- նշում է նա։ Ուսանողի խոսքով՝ Եղեգնաձորի մասնաճյուղում ուսման վճարը շատ ավելի ցածր է, քան Երևանում։ Օրինակ՝ կառավարում և ֆինանսներ բաժնում հեռակա ուսման արժեքը 300 000 է, իսկ Երևանում՝ 450 000 դրամ։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Որ մարզում քանի դպրոց է նախատեսում փակել օկուպացիոն վարչակարգը». Կարեն Վրթանեսյան (լուսանկար)
219Երեկ, 19:54
Հանրությունը հերքում է ԿԳՄՍՆ-ի «հերքումը». «Փաստ»
30521.02.2026, 09:24
ԿԳՄՍՆ-ն հերքում է սեպտեմբերից 231 դպրոց փակելու մասին լուրերը
40420.02.2026, 14:06
«231 դպրոց կփակվի այս տարի մարզերում». Սյուզի Բադոյան
35820.02.2026, 13:40
Հայ ուսանողներին առաջարկում են թուրքական կրթաթոշակ ստանալ (լուսանկար)
59218.02.2026, 20:06
«Քաղաքական հայացքներ արտահայտելու համար շատերիս ազատել են բուհերից»․ Մենուա Սողոմոնյան (տեսանյութ)
49818.02.2026, 11:12
«Ծնողն ահազանգում է Երևանի թիվ 197 դպրոցում հնարավոր դրամահավաքների մասին»․ Կարինե Թորոսյան
81216.02.2026, 11:24
«Ինչո՞ւ է ԵՊՀ-ն «տակ տալիս»». Կարեն Հեքիմյան
121208.02.2026, 18:54
