Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Բողոքի ակցիայի 20 անդամ և մեկ լրագրող դեռևս ոստիկանական բաժանմունքում են

Բողոքի ակցիայի 20 անդամ և մեկ լրագրող դեռևս ոստիկանական բաժանմունքում են
301
Երեքշաբթի, 22 փետրվարի, 2022 թ., 23:24

Ադրբեջանցի պատգամավորների՝ Երևան այցելելու դեմ Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա իրականացնելիս ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության մոտ 20 անդամ է բերման ենթարկվել անհամաչափ ուժի կիրառմամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է փաստաբան Սերգեյ Հարությունյանն, ում երկար ժամանակ թույլ չեն տվել ներս մտնել Կենտրոնի բաժանմունք: «Սա իմ փաստաբանական պրակտիկայում առաջին դեպքն էր, որ դրսում երկար սպասեցնեն, վերջում ՄԻՊ աշխատակազմի թեժ գիծ զանգահարելուց հետո վերջապես հաջողվի ներս մտնել»,- նշել է փաստաբանը։

Ոստիկանները բերման են ենթարկել նաև «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրագրող Անի Նահապետյանին, որն այդ պահին իր աշխատանքային պարտականություններն է կատարել, նրա վրա նաև համապատասխան վկայական է փակցված եղել։