ՀՀ օրակարգում Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու հարց չկա. ԱԳՆ

1860
Չորեքշաբթի, 23 փետրվարի, 2022 թ., 10:54
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխաններն «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին.
Հարց. Ինչպիսի՞ դիրքորոշում ունի Հայաստանը ռուս-ուկրաինական հարաբերություններում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։
Պատասխան․ Մենք, բնականաբար, ցանկանում ենք, որ երկու բարեկամ պետությունների միջև առկա խնդիրները լուծվեն դիվանագիտական երկխոսության և բանակցությունների միջոցներով՝ միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա: Եվ հուսով ենք, որ անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն՝ լարվածության նվազեցման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման համար։
Հարց. Արդյո՞ք հավանական եք համարում Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ճանաչումը ՀՀ կողմից:
Պատասխան․ Նման հարց օրակարգում չկա»:

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին
198Երեկ, 14:48
«Երևանի քաղաքապետարանը սահմանափակումների վերաբերյալ որևէ որոշում չի կայացրել». Ջուլիետա Ազարյան
203Երեկ, 11:54
Ոստիկաններն առգրավել են ատրճանակներ, փամփուշներ ու նռնակ, երեք անձ ձերբակալված է (տեսանյութ)
218Երեկ, 09:36
«Ղարաբաղից տեղահանված անձանց Հայաստանում տրամադրված ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի գործողության ժամկետը երկարաձգել է». ՄՔԾ
28824.11.2026, 21:06
ՌԴ ԱԳՆ-ն կանչել է Ռուսաստանում Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին
44624.11.2026, 19:25
Կասեցվել է «Աշտարակ կաթ»-ի արտադրատեսակների արտադրությունը
26624.11.2026, 11:54
Դասվարը հոգեկան ուժեղ տառապանք է պատճառել աշակերտին
26024.11.2026, 10:42
Մհեր Գրիգորյանը մեկնել է Մոսկվա
23924.11.2026, 10:30