Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Միակ պարտվողը լինելու է ուկրաինական պետությունն ու ժողովուրդը»․ Արթուր Ղազինյան

«Միակ պարտվողը լինելու է ուկրաինական պետությունն ու ժողովուրդը»․ Արթուր Ղազինյան
491
Չորեքշաբթի, 23 փետրվարի, 2022 թ., 23:12

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի գրառումը․ «Ամենահաճախ հնչող հարցը. ո՞վ կհաղթի Ուկրաինայի համար պայքարում. Ռուսաստանը, թե՞ Արևմուտքը:
Հաղթողի պահով կոնկրետ դժվար է ասել, բայց որ միակ պարտվողը լինելու է ուկրաինական պետությունն ու ժողովուրդը, դա արդեն պարզ է:
Ահա թե ինչ է լինում, երբ ժողովուրդը պետության ղեկը հանձնում է խեղկատակ-ծաղրածու-պոպուլիստներին, որոնք իրենց մարտնչող տգիտությամբ կործանում են նախ պետականությունը, ապա հազարավոր երիտասարդ կյանքեր ու ահռելի պատմական տարածքներ:
Իսկ «заграница нам поможет» կեղծ թեզն արդեն արդեն դարձել է կործանման տանող դռան բանալին՝ «Արցախը տանք հանգիստ ապրենք» հայկական տխմարության տրամաբանության շրջանակներում»:

Աղբյուրը`   Արթուր Ղազինյան