Ընտրությունների արդյունքներն ուժի մեջ մտնելուց հետո գովազդային պաստառները պետք է հանվեն. նոր նախագիծ. «Ժողովուրդ»
![]() 221 Հինգշաբթի, 24 փետրվարի, 2022 թ., 09:48 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով կկանոնակարգվի քարոզչական պաստառներ փակցնելու կարգը: Բանն այն է, որ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք»-ը սահմանում է քարոզչական պաստառներ և այլ նյութեր տեղադրելու, փակցնելու կարգը, սակայն հանման կարգ գոյություն չունի: Օրենքում որևէ կերպ կարգավորված չէ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ փակցված նյութերի հանման կարգը: Եվ, պատգամավորի փոխանցմամբ, ստեղծվում է այնպիսի իրավիճակ, երբ ընտրությունների արդյունքների վերաբերյալ վերջնական որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ամիսներ շարունակ քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր ՀՀ մի շարք համայնքներում շարունակում են փակցված մնալ: Օրինակ՝ 2021 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններից անցել է մոտ ութ ամիս, սակայն քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր դեռևս փակցված են մի շարք համայնքներում: Այս պայմաններում հասարակությունը շարունակաբար գտնվում է նախընտրական մթնոլորտում, որը բացասաբար է անդրադառնում մարդկանց առօրյա կենսագործունեության վրա: Այսպիսով, պատգամավորն առաջարկում է ամրագրել, որ ընտրությունների վերջնական արդյունքներն ուժի մեջ մտնելուց հետո այդ պաստառները պետք է հանվեն. եթե դա չեն անում կուսակցությունները, գովազդային կազմակերպությունները, պետք է անի համայնքի ղեկավարը և փոխհատուցում պահանջի իր ծախսերի համար այն տեղադրողներից»: Ամբողջական հոդվածը՝ թերթի համարում: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
