Կիրակի, 06 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

Երևանում բախվել են Mazda 3-ը, «ՎԱԶ 21144»-ն ու թիվ 47 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը. կան վիրավորներ

Երևանում բախվել են Mazda 3-ը, «ՎԱԶ 21144»-ն ու թիվ 47 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը. կան վիրավորներ
676
Հինգշաբթի, 24 փետրվարի, 2022 թ., 13:18

Այսօր՝ փետրվարի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։10-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ «Երևան մոլ»-ի դիմաց, բախվել են Mazda 3, ՎԱԶ 21144 մակնիշի ավտոմեքենաները և թիվ 47 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: