Ֆրանսիան, առավել քան երբևէ, Հայաստանի կողքին է. Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար
![]() 231 Հինգշաբթի, 24 փետրվարի, 2022 թ., 21:24 Ֆրանսիայի նախագահի հովանու ներքո մոտ ապագայում Փարիզում անց է կացվելու հայ-ֆրանսիական համաժողով, որը նոր հեռանկարներ կբացի հայ երիտասարդության առջև և կնպաստի հայ-ֆրանսիական երկկողմ կապերի ամրապնդմանը։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այդ մասին Հայաստան-Ֆրանսիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում տեղեկացրել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը՝ շնորհավորելով երկու երկրներին կարևոր տարեդարձի կապակցությամբ։ «Արդեն երեսուն տարի է՝ Ֆրանսիան, առավել քան երբևէ, Հայաստանի կողքին է՝օգնելով նրան վերականգնվել և նայել դեպի ապագա։ Սա ուրախության մի պահ է։ Կեցցե՛ ֆրանս-հայկական բարեկամությունը։ Եվ ի գործ դեպի գալիք 30 տարիներ», - ասել է ֆրանսիացի դիվանագետը։ Լըմուանը նաև տեղեկացրել է, որ ֆրանսիական կողմը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ ստորագրել է տնտեսական համագործակցության մի հավակնոտ ճանապարհային քարտեզ, և շուտով Ֆրանսիայի նախագահի բարձր հովանու ներքո Փարիզում անց կկացվի ֆրանսիական և հայ քաղաքացիական հասարակությունների համագործակցության՝ «Հավակնություններ. Ֆրանսիա-Հայաստան» խորագիրը կրող ֆորումը։ «Այն կմիավորի երկկողմ հարաբերությունների հիմնական դերակատարներին և համոզված եմ՝ թույլ կտա ի հայտ բերել նոր գաղափարներ և նոր նախագծեր։ Ֆորումի նպատակն է հեռանկար բացել հայ երիտասարդության առջև և ավելի ամրապնդել մեր երկու երկրների միջև կապերը», - հավելել է Ժան-Բատիստ Լըմուանը։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
9703:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
177Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
240Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
289Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
305Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
348Երեկ, 16:09
