«Սա այսօր Եվրոպային սպառնացող ամենալուրջ սպառնալիքներից մեկն է». ռուսական զորքերը գրավել են Չեռնոբիլի ատոմակայանը
![]() 1144 Հինգշաբթի, 24 փետրվարի, 2022 թ., 21:48 Ռուս զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Չեռնոբիլի ատոմակայանի տարածքը։ Այս տեղեկությունը UNIAN-ին տված հարցազրույցում հաստատել է նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ Նրա խոսքով՝ ատոմակայանը ներկայումս վտանգված է, կա սադրանքների սպառնալիք։ «Դաժան մարտից հետո Չեռնոբիլի տեղամասի նկատմամբ մեր վերահսկողությունը կորցրեցինք: Նախկին Չեռնոբիլի ատոմակայանի օբյեկտների վիճակը, միջուկային թափոնների ճակատագիրն անհայտ է: Այս ուղղությամբ ռուսների բացարձակ անիմաստ հարձակումից հետո անհնար է ասել, որ Չեռնոբիլի ատոմակայանը անվտանգ է, սա այսօր Եվրոպային սպառնացող ամենալուրջ սպառնալիքներից մեկն է։ Իմանալով ռուսների սովորությունները՝ նրանք հավանաբար արդեն սադրիչ գործողություններ են պատրաստում Չեռնոբիլի ատոմակայանում: Կամ էլ հարձակման ժամանակ ստացված վնասվածքները կօգտագործեն՝ մեղադրելու համար Ուկրաինային, կամ նրանք իրենք կվնասեն այս անկասկած ամենավտանգավոր օբյեկտները»,- ասել է նա։ |
Հրդեհ՝ Գյումրիում գործող կտորի արտադրամասում
13212:00Երևանում թիվ 31 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է բետոնե եզրաքարին ու երկաթե էլեկտրասյանը. կան վիրավորներ
22910:54Քաղսի գյուղի հյուրատներից մեկից օտարերկրացու են առևանգել
20209:54Տեխասում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 50֊ի, նրանցից 15-ը երեխաներ են
24209:28Երկրաշարժ՝ Հայաստանում
23008:48Իրանում ականի պայթյունից երկու երեխա է մահացել
330Երեկ, 21:40Հյուսիսային պողոտայում առևանգել են ոստիկանական ավտոմեքենա և վթարի ենթարկվել
205Երեկ, 20:00Ողբերգական վթար՝ Գեղարքունիքի մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր
460Երեկ, 16:12