«Ռուսաստանն ունի հիբրիդային պատերազմի ահռելի ուժ». Հակոբ Բադալյան
![]() 284 Ուրբաթ, 25 փետրվարի, 2022 թ., 17:36 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․ «44-օրյա պատերազմում մեր տղերքի հերոսական կռիվը կասկածի տակ չէ, ինչպես և կասկածի տակ չէ այն, որ այո՛, եղել է խուճապ էլ, փախուստ էլ, չկա առանց դրա պատերազմ: Այո՛, մեր զինուժը և կամավորականները հերոսաբար դիմադրել են մեր ուժը գերազանցող ահռելի ուժի, այն էլ ռազմա-քաղաքական տոտալ սեղմող օղակի պարագայում: Բայց, ուկրաինական պատերազմի ֆոնին, թերևս արժե հարգել նաև իրենց երկրի համար կռվող ուկրաինացի զինվորներին և չանել զուտ պատկերային համեմատություններ, արմատապես տարբեր բովանդակությունների պայմաններում: Հավատացեք, նրանք պակաս հերոսական և անձնուրաց չեն: Պարզապես հաշվի առեք, որ անհամեմատելի են Ադրբեջանի ու Ռուսաստանի ուժերը: Անհամեմատելի են, անգամ Ադրբեջանի՝ թուրքական հրամանատարական և այլ աջակցությամբ, ու անգամ Ռուսաստանի բանակի «ավանդական» թերություններով հանդերձ: Ու խնդիրը միայն սպառազինությունը չէ: Այդօրինակ պատերազմներում ահռելի դեր ունի հիբրիդային պատերազմ վարելու ուժը: Ուկրաինայի բուն խնդիրներն այսօր թերևս հենց այդտեղից են, Ռուսաստանն ունի հիբրիդային պատերազմի ահռելի ուժ (սա ճաշակի հարց չէ): Սպառազինական կարողությունից զատ դա ենթադրում է հետախուզա-դիվերսիոն տեխնոլոգիաների բազմազանություն, կիբերգործիքների բազմազանություն, քարոզչական գործիքակազմ: Ընդ որում՝ այդ ամենի կիրառումն սկսել է թերևս ռազմական գործողություններից դեռ շատ-շատ առաջ»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
