«Մեր «իշխանությունների» անորոշ կեցվածքը կարող է վատ անդրադառնալ հայ-ռուսական հարաբերությունների վրա». Արտակ Զաքարյան
![]() 328 Շաբաթ, 26 փետրվարի, 2022 թ., 00:30 ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է. «Ներկայումս Հայաստանը ևս կանգնած է աշխարհաքաղաքական ջրբաժանին: Հայաստանի իշխանությունները ոչ մի կերպ չեն կողմնորոշվում, թե ի՞նչ դիրք գրավեն: Ապագայում այդ տարօրինակ անորոշությունն ավելի ցցուն է դառնալու: Առայժմ դեռ պաշտոնական կարծիք չեն հայտնել տեղի ունեցող զարգացումների շուրջ: Այդ անորոշության ձգձգումն առնվազն հարցեր է առաջ բերելու մեր ռազմավարական դաշնակցի մոտ (եթե արդեն չի բերել): Փաստացի, այսօրվա լռությունը, որակազրկում է մեր անորակ և քաղաքականապես տգետ «իշխանություններին»՝ մեր դաշնակցի աչքերում: Ռուսական խաղաղարար առաքելությունը փաստացի այսօր մարտական խնդիր է լուծում Արցախում՝ պաշտպանելով մեր հայրենակիցներին վերջնական հայրենազրկումից: Եթե չլիներ հիմնականում Ռուսաստանի գործոնը, թուրք-ադրբեջանական տանդեմն արդեն ներխուժած կլիներ Սյունիք: Բացի այդ, 44-օրյա արյունալի և մեր երկրի համար կործանարար պատերազմում պաշտոնական Կիևն անթաքույց աջակցում և ողջունում էր Ադրբեջանի ռազմական ագրեսիան ընդդեմ Արցախի և Հայաստանի: Պատճառներ շատ կարելի է թվել: Եվ վերջապես, չէ՞ որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, մեզ համար միշտ եղել է անքննելի ու կարևոր, ինչը կիրառվեց Դոնբասի պարագայում: Դաշնակցային հարաբերությունները միշտ փոխադարձ են լինում: Մեր առանցքային դաշնակիցն այսօր պատերազմի մեջ է հայտնվել ուկրաինական իշխանությունների արկածախնդիր և պոպուլիստ քաղաքականության արդյունքում: Յուրաքանչյուր պետության անվտանգային շահերը կարևոր են այնքան, որ նույնիսկ Ուկրաինայի դաշնակիցներն են հասկանում Ռուսաստանի գործողությունների լրջությունն ու պատրաստ չեն ռազմական հակամարտության դուրս գալ վերջինիս դեմ: Այս պայմաններում, մեր ոչ ադեկվատ «իշխանությունների» անորոշ կեցվածքը, վաղը կարող է վատ անդրադառնալ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների՝ հետևաբար նաև Հայաստանի ու հայ ժողովրդի վրա»: Աղբյուրը` Արտակ Զաքարյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
