Եվրոպայի խորհուրդը կասեցնում է Ռուսաստանի ներկայացուցչական իրավունքները

951
Ուրբաթ, 25 փետրվարի, 2022 թ., 20:54
ԵԽ կանոնադրությանը համապատասխան՝ Նախարարների կոմիտեն այսօր որոշում է կայացրել կասեցնել Ռուսաստանի՝ Նախարարների կոմիտեում և Խորհրդարանական վեհաժողովում ներկայացված լինելու իրավունքը՝ պայմանավորված Ռուսաստանի՝ Ուկրաինայի նկատմամբ զինված հարձակմամբ, հայտնում է ԵԽ պաշտոնական կայքը։
Այսօր ընդունված որոշումը նշանակում է, որ ՌԴ-ն մնում է Եվրոպայի խորհրդի անդամ և ԵԽ համապատասխան կոնվենցիաների, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մասնակից։
ՌԴ կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընտրված դատավորը նույնպես մնում է Դատարանի անդամ, իսկ ՌԴ դեմ ներկայացված դիմումները կշարունակեն քննվել և դատարանը դրանց վերաբերյալ որոշումներ կկայացնի:
Նշվում է, որ կասեցումը վերջնական միջոց չէ, այլ ժամանակավոր։

Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
24604.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
25804.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
25604.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
28004.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
26703.11.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
29203.11.2026, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
28803.11.2026, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
69702.11.2026, 20:00