Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Ուկրաինայի ԶՈՒ-ն արգելված արկերով գնդակոծել է Դոնեցկը․ ԴԺՀ

Ուկրաինայի ԶՈՒ-ն արգելված արկերով գնդակոծել է Դոնեցկը․ ԴԺՀ
826
Շաբաթ, 26 փետրվարի, 2022 թ., 21:30

Ուկրաինական զորքերը գնդակոծել են Դոնեցկը 152 մմ-ոց արկերով․ հայտնում է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հրադադարի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնի ներկայացուցչությունը:
Ավելի վաղ РИА Новости-ի թղթակիցը հայտնել էր, որ Դոնեցկում կրկին հզոր հրետանային թնդանոթի ձայն է լսվել։ Կրակահերթերը սկսվել են Մոսկվայի ժամանակով 19.07-ին:
«Հրթիռակոծությունը գրանցվել է Ուկրաինայի կողմից՝ Նևելսկոյե բնակավայրի Դոնեցկ քաղաքի ուղղությամբ. արձակվել է 152 մմ տրամաչափի 24 արկ»,- ասվում է հաղորդագրությունում։