«Ժառանգությունը» կոչ է անում Փաշինյանին հրաժարական տալ
![]() 326 Երկուշաբթի, 28 փետրվարի, 2022 թ., 18:06 «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը․ Երեկ «Ժառանգություն» կուսակցությունը՝ հանդիպելով Հանրապետության մայրաքաղաքում, այս տարի առաջին անգամ անցկացրեց համապետական Քաղաքական խորհրդի նիստ: ՀՀ արտաքին գործերի առաջին նախարար և «Ժառանգության» համահիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի նախագահությամբ անցկացված նիստը, որին մասնակցում էին երկրի բոլոր մարզերից ժամանած 55 պատվիրակներ, մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեց ադրբեջանաթուրքական ներխուժման և Արցախի մեծ մասի ու բուն Հայաստանի որոշ հատվածների բռնագրավման ժամանակ զոհված և շարունակաբար զոհվող հազարավոր հայորդիների հիշատակին: Լսելով բազմաթիվ զեկուցումները և ընդունելով կուսակցության վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանի հաշվետվությունը, Քաղաքական խորհուրդը հանգամանորեն քննարկեց հայրենիքում և տարածաշրջանում առկա ներքաղաքական իրավիճակը՝ զարգացման հնարավոր դիպաշարերով: Հովհաննիսյանը հանդես եկավ Եվրոպայի ժողովրդական կուսակցության և Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության հետ իր ներկայացուցչական գործունեության մասին զեկուցմամբ: Հայաստանի սասանված միջազգային վարկը, կենսական ազգային շահերը և քաղաքացիական համերաշխության հրամայականը դարձան ներքին ու արտաքին քաղաքականության վերաբերյալ հետագա քննարկումների հիմնական թեմաները: Այս իրադրությունում «Ժառանգություն» կուսակցության քաղաքական խորհուրդը՝ ա) իր խորը մտահոգությունը հայտնեց ռուս-ուկրաինական պատերազմի կապակցությամբ և անհապաղ զինադադարի ու առկա խնդիրների դիվանագիտական լուծման կոչ արեց, բ) դատապարտեց Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների՝ 2021թ. հունիսի 15-ին ստորագրած, այսպես կոչված, «Շուշիի հռչակագրի» բռնազավթողական, պանթուրքական փաստաթղթի վավերացումը երկու երկրների խորհրդարաններում, նրանց կողմից շարունակական զավթողական գործողություններ կատարելու, սահմանի երկու կողմում մշակութային ցեղասպանություն իրականացնելու և մի քանի տասնյակ հայ ռազմագերիների ու Բաքվում պահվող անձանց հայրենադարձումը մերժելու համար, գ) անթույլատրելի համարեց Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների չափանիշների կայուն անկումը և ավտոկրատիայի խորացմանն ուղղված ընդգծված միտումը, այդ թվում՝ խոսքի ազատության, դատաիրավական անկախության դեմ վերջերս իրականացված միջոցները, դ) խստիվ քննադատության ենթարկեց իշխող վարչակարգի և նրա գործող ղեկավարի բևեռացնող ներքին քաղաքականությունն ու հռետորաբանությունը, ե) մերժելի համարեց բռնազավթիչ հարևանների նկատմամբ նրա անդադրում, անհիմն թողտվությունը, Հայաստանի ինքնիշխան տարածքների ու Արցախի իրավական հիմքերի աննախադեպ զիջողական վարքագիծը, և զ) կոչ արեց նրան հրաժարական տալ՝ արժանապատվություն ցուցաբերելով հանուն ազգի ապագայի: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
