Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

Մանրամասներ՝ ռուս-ուկրաինական բանակցություններց

Մանրամասներ՝ ռուս-ուկրաինական բանակցություններց
769
Երկուշաբթի, 28 փետրվարի, 2022 թ., 19:12

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը մանրամասնել է, որ Ռուսաստանի հետ բանակցություններում Ուկրաինայի պայմաններն են՝ հրադադարը և ռուսական զորքի ամբողջական դուրսբերումն Ուկրաինայի տարածքից։
Նրա խոսքով՝ միջազգային կոնվենցիաների, այդ թվում՝ դիվանագիտական ​​հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի համաձայն՝ բանակցությունների ընթացքը չի լուսաբանվում այնքան ժամանակ, քանի դեռ կողմերը չեն հրապարակել ընդհանուր հայտարարություն։
Արեստովիչը բացատրել է, որ Կիևն առաջին անգամ հրաժարվել է մասնակցել բանակցություններին, քանի որ ռուսական կողմը ցանկանում էր կապիտուլյացիա իրականացնել: «Փաստը, որ Ռուսաստանն է մեզնից առաջինը բանակցություններ խնդրում, իմ տեսանկյունից շատ բան է ասում, նրանք խոստացան հեռացնել նախապայմանները, պայմանավորվեցինք»,- ասել է նա:
Արեստովիչը հստակեցրել է, որ Ուկրաինայի պահանջի մեջ է մտնում նաև զորքեի դուրսբերումը Դոնբասից ու Ղրիմից. «Մեր զորքերը բոլորին, այնուամենայնիվ, կթաղեն, ուստի ավելի լավ է ինքնակամ հեռանալ»,- ասել է նա: